• 28/09/2022

Հատուկ գործողության «վերաբեռնում». ինչպես է Կրեմլը մտադիր վերջ դնել Ուկրաինայի հակամարտությունը

Հատուկ գործողության «վերաբեռնում». ինչպես է Կրեմլը մտադիր վերջ դնել Ուկրաինայի հակամարտությունը

Ուկրաինական պատերազմի հետ կապված նոր տերմիններ Ռուսաստանը մտցրեց շրջանառության մեջ` «հակաահաբեկչական օպերացիա», «նոր Հայրենական պատերազմ»: : Ի՞նչ է դա, դեռ հասկանալ է պետք։ Բայց ինչ էլ լինի, մեկ բան է հաստատ` դա արդեն Հատուկ ռազմական օպերացիա (ՀՌՕ) չէ, այսինքն, Ռուսաստանի Դաշնությունը ՀՌՕ-ն, այպես ասեմք, «վերաբեռնելու» է` իր գործողությունների կոշտացման ուղղվածությամբ:

Բառերն ու տերմինները կարևոր են, թեև ոչ միստիկ իմաստով: Ինչպես բազմիցս հայտարարել են ռուս պաշտոնյաները, ՀՌՕ-ի ձեւաչափը ենթադրում է մի շարք սահմանափակումներ` մարտական ​​գործողությունների առումով։ «Հակաահաբեկչական գործողության» ձևաչափը սկզբունքորեն այլ բան է։ Ինչպես դեռ 2004 թվականի փետրվարին հայտարարել էր Վլադիմիր Պուտինը. «Ռուսաստանը չի բանակցում ահաբեկիչների հետ։ Նա ոչնչացնում է նրանց»: «Հայրենական պատերազմն» էլ ավելի լուրջ բան է, Հայրենական պատերազմի ժամանակ որեւէ տրամադրությունների ու սահմանափակումների մասին խոսք լինել չի կարող, եւ սկզբունքը մեկն է` «Ամեն ինչ ռազմաճակատի եւ հաղթանակի համար»:

Այսպիսով, դեռ հստակ չէ, թե  ինչ միջոցներ կձեռնարկի Վլադիմիր Պուտինն այն բանից հետո, երբ ուկրաինական նախկին 4 մարզերը կներառվեն ՌԴ կազմ։ Սակայն այն ազդակները, որոնք գալիս են Մոսկվայից, նշանակում է, որ ռազմական գործողություններն իրոք գնալու են արմատական փոփոխության ճանապարհով` Էրդողանի ասածի պես` հնարավորինս արագ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Պուտինի ծրագրերն իրականացնելու համար:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…