- 01/10/2022
Պետք է փոքր հզորության միջուկային զենք կիրառել. Կադիրով
Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Շրջապատման սպառնալիքի ստեղծման կապակցությամբ դաշնակից զորքերը Կրասնի Լիման քաղաքից «դուրս են բերվել առավել շահավետ գծեր»։
Այդ կապակցությամբ Չեչնյայի ղեկավար Ռամզան Կադիրովը կշտամբել է Լիմանի պաշտպանությունը ղեկավարած ռուս գեներալին.
«Վիրավորականն այն չէ, որ Լապինն անպետք հրամանատար է: Այլ այն, որ նրան վերևից «ծածկում» են` Գլխավոր շտաբի ղեկավարները։ Եթե ես հնարավորություն ունենայի, Լապինին կնվազեցնեի մինչեւ շարքայինի կոչում, կզրկեի նրան պարգեւներից, ավտոմատը ձեռքներին կուղարկեի առաջնագիծ՝ իր ամոթը արյունով լվանալու համար։
Բանակային նեպոտիզմը լավի չի բերի. Բանակում պետք է նշանակել ուժեղ բնավորության, խիզախ, սկզբունքային, մարտիկների համար անհանգստացող, ատամներով զինվորներին պաշտպանող հրամանատարների, ովքեր գիտեն, որ ենթական չի կարող մնալ առանց օգնության և աջակցության։ Բանակում նեպոտիզմի տեղ չկա, հատկապես՝ դժվարին պահերին:
Ես չգիտեմ, թե ինչ է հաղորդում ՌԴ ՊՆ-ն Գերագույն գլխավոր հրամանատարին, բայց իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրության հայտարարում և փոքր հզորության միջուկային զենքի կիրառում»: