- 03/10/2022
Կադիրովն ասել է, որ իր անչափահաս երեխաներին ուղարկելու է Ուկրաինա՝ առաջնագիծ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր անչափահաս որդիները՝ Ախմատը, Էլին և Ադամը շուտով կմասնակցեն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությանը։
Նրա խոսքով՝ նրանք «լինելու են շփման գծի ամենադժվար հատվածներում»։
Ինչպես գրել է Ռամզան Կադիրովը, նրա որդիները՝ Ախմատը, Էլին և Ադամը «գրեթե փոքր տարիքից» ռազմական պատրաստություն են անցել։ Նա նաև հիշեցրել է, որ Ախմատը 16 տարեկան է, Էլին՝ 15, Ադամը՝ 14։