• 04/10/2022

Ռուսական «Պոսեյդենը» դարձավ ՆԱՏՕ-ի ամենամեծ գլխացավանքներից մեկը (Տեսանյութ)

Ռուսական «Պոսեյդենը» դարձավ ՆԱՏՕ-ի ամենամեծ գլխացավանքներից մեկը (Տեսանյութ)

ՆԱՏՕ-ն հետախուզական տեղեկություն է ուղարկել անդամ երկրներին՝ նախազգուշացնելով ռուսական K-329 «Բելգորոդ» միջուկային սուզանավի մոբիլիզացման մասին: Այս սուզանավն առանձնահատուկ է նրանով, որ կրում է «Պոսեյդոն» միջուկային ստօրջրյա անօդաչու, որն Արեւմուտքում անվանել են «Ապոկալիպսիսի զենք»: Այս մասին հղորդում է իտալական La Repubblica-ն:

ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ «Բելգորոդն» այժմ կփորձարկի «Պոսեյդոն» գերծանրքաշային տորպեդոն, որն ի զորու է, ի հաշվիվ միջուկային շարժիչի, առանց հակառակորդի կողմից հայտնաբերման կամ ոչնչացման որեւէ վտանգի ջրի տակով անցնել տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Այնուհետև պայթել ափի մոտ՝ առաջացնելով ռադիոակտիվ ցունամի, որը կարող է ոչնչացնել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Լոս Անջելեսը: Ճիշտ է, այս անգամ սպասվում է, որ փորձարկումը տեղի կունենա առանց միջուկային մարտագլխիկի։

ԱՄՆ-ն ակտիվացրել է արբանյակային ցանց՝ հետևելու համար տորպեդների կողմից առաջացած ջերմաստիճանին, երբ դրանք ակտիվանում են: Բայց նաեւ խոստովանել է, որ դա քիչ էֆեկտիվ է, եւ չեն կարողանա «Պոսեյդոններին» հայտնաբերել ջրի տակ: Իսկ հայտնաբերելու դեպքում, ի հաշվի այդ զինատեսակի հսկայական խորությունենրի եւ արագությունների, չունեն այն ոչնչացնելու որեւէ միջոց: Նշենք, որ մի շարք նախնական տեղեկությունենրի համարաձն, «Պոսեյդենը» ի զորու է կառավարվող շարժ կատարել այնպիսի արագություններով, որին ի զորու չեն հասնել նույնիսկ վերջրյա արագընթաց լողամիջոցները: