- 04/10/2022
Դաշնային խորհուրդը հաստատել է Ուկրաինայի 4 շրջանների՝ Ռուսաստանին միանալու համաձայնագրերը
ՌԴ Պետդումայի համապատասխան որոշումից հետո Դաշնային Խորհուրդը ևս վավերացրել է Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրերը:
Ինչպես Պետդումայի դեպքում, այս անգամ ևս փաստաթուղթն ընդունվել է միաձայն:
Հիշեցնենք, որ Ուկրանիայի չորս շրջանների՝ ՌԴ-ի կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ Կրեմլում: