- 04/10/2022
Ծանր մարտեր են ընթանում, հակառակորդը առաջ է շարժվում Խերսոնի և Լուգանսկի ուղղություններով. Իգոր Ստրելկով
ԴԺՀ պաշտպանության առաջին նախարար Իգոր Ստրելկովը ներկայացրել է իր ունեցած տվյալները Խերսոնի և Լուգանսկի ուղղություններում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Նրա խոսքով, ռուսական ուժերի համար այս տարածքներում իրավիճակը այնքան էլ բարենպաստ չէ։
«Խերսոնի ռազմաճակատում երեկ ողջ օրը շարունակվել են կատաղի մարտերը։ Հակառակորդը հիմնական ջանքերն ուղղեց Բերիսլավի ուղղությամբ՝ առաջխաղացում Դուդչանի շրջանում (մեծ մասը վերցրել է թշնամին, մեր զորքերը նահանջել են՝ պայթեցնելով ջրամբարի ամբարտակը) և Դավիդով Բրոդա, որտեղ իրավիճակը մեր ստորաբաժանումների համար նույնպես անընդհատ վատանում է։ Հակառակորդն ամեն ինչում գերազանցություն ունի, նույնիսկ ավիացիան օգտագործելով։
Լուգանսկի ճակատի Սվատովի ուղղությամբ (Սևերսկի Դոնեցից մինչև Ռուսաստանի Դաշնության նախկին սահման) մեր զորքերը շարունակեցին հետ քաշվել։ Իրավիճակը լիովին պարզ չէ, բայց կան չստուգված ապացույցներ, որ հակառակորդին արդեն հաջողվել է կտրել Ռուբիժնոե-Սվատովո մայրուղին և իր առաջավոր խմբերով սպառնում է հասնել Սվատովոյի կայազորի թիկունքն ու փակել Կրեմեննայա-Ռուբեժնոյեն»։
Այս իրավիճակում ՌԴ Դաշնային խորհուրդը քիչ առաջ վավերացրեց ԴԺՀ-ի, ԼԺՌ-ի, Զապորոժեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին համաձայնագրերը: Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասն ասել է, որ Ռուսաստանի կազմում նոր շրջանների ընդունման ընթացակարգը կավարտվի Սահմանադրության փոփոխություններով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրի հիման վրա։ Սակայն արդեն այս պահին ուկրաինական ուժերը շարժվում են ՌԴ պաշտոնական տարածքով, եւ տեսնենք, թե որն է լինելու պատասխանը: