- 05/10/2022
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը ավելի է մոտեցնում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումները իրավիճակը մոտեցնում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին։
Այդ մասին հոկտեմբերի 4-ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության զենքի չտարածման և վերահսկման վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։
«Միացյալ Նահանգները մեծացնում է զենքի մատակարարումը Ուկրաինային, իր զինվորականներին տրամադրում է հետախուզական տեղեկատվություն, ապահովում է իր զինյալների և խորհրդականների անմիջական մասնակցությունը հակամարտությունում, ինչը ոչ միայն հետաձգում է ռազմական գործողությունները և հանգեցնում նոր զոհերի, այլև մոտեցնում է իրավիճակը։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է դիվանագետը։