- 05/10/2022
Ավարտված է Ռուսաստանի Դաշնություն չորս նոր սուբյեկտների մուտքի գործընթացը. ինչ պետք է հետեւի դրան
Նախագահ Վլադիմիր Պուտինը վերջակետ դրեց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելու գործընթացին։
Ռուսաստանի ղեկավարը ստորագրել է օրենքներ, որոնք կերպով ավարտում են այս գործընթացը։
Խոսքը նոր տարածքների միացման մասին պայմանագրերի վավերացման մասին օրենքների և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ դրանք ընդունելու մասին դաշնային սահմանադրական օրենքների մասին է։
Այսպիսով, ավարտված է Ռուսաստանի Դաշնություն նոր սուբյեկտների մուտքի գործընթացը։ Այնուհետև Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կկատարվեն՝ ֆեդերացիայի սուբյեկտների թիվը հասցնելով 89-ի։
Նույն պաշտոնները ժամանակավորապես զբաղեցնելու համար Պուտինի կողմից նշանակվել են արդեն նախկին ԴԺՀ-ի, ԼԺՀ, Խերսոնի և Զապորոժեի շրջանների ներկայիս ղեկավարները (Դենիս Պուշիլին, Լեոնիդ Պասեչնիկ, Վլադիմիր Սալդո և Եվգենի Բալիցկի):
Եվ այս պահին փաստը հետեւյալն է: ՌԴ-ի օրենսդրության համաձայն, պետության մի որոշ մասն օկուպացված է: Ավելին, օկուպացիոն զորքերը շարունակում են առաջանալ ՌԴ-ի տարածքում: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ իշխանությունները նշված օրենքները Պուտինի կողմից ստորագրելու պահից պաշտոնական Մոսկվան, ռուսաստանյան բոլոր պատկան կառույցներն արդեն ունեն ոչ միայն բարոյական, այլ՝ սեփական օրենսդրության պարտադրանքը՝
- Այս պահից ապահովել ՌԴ նոր քաղաքացիների (եթե անգամ նրանք դեռ չեն հասցրել քաղաքացիություն ստանալ) կյանքի, գույնքի եւ մնացած բոլոր սահմանադրական իրավունքները:
- Առավելագույն արագությամբ ազատագրել Ռուսաստանի օկուպացված տարածքները եւ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով անհրաժեշտ բոլոր միջոցները: Նախ, ՌԴ բանակը, որը մինչ այս ՀՌՕ-ի շրջանակներում չէր օգտագործվում: Ընդ որում, դա չի ենթադրում սպասել, մինչեւ մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածները կպատրաստվեն եւ կուղարկվեն ռազմաճակատ: Առանց դրա էլ ՌԴ-ն ունի ռեգուլյար մեծ բանակ, որն այս պահին էլ կարող է գործադրվել: Ընդ որում, եթե սովորական սպառազինությունը չի բավարարում կամ խնդիրը լուծում, պարտադրանք է գերծանր զինատեսակների, այդ թվում՝ միջուկային զենքի օգտագործումը: Ընդ որում, եթե անգամ Մեսկվան հարկ համարի վերջնագիր ներկայացնել իր տարածքներն օկուպացնողին, դա չի ազատում հենց այս պահին Զինված ուժերը գործադնելու պարտավորությունից, քանի որ հակառակորդը հենց այս պահին էլ հարվածներ է հասցնում ՌԴ տարածքներին եւ քաղաքացիներին: