- 05/10/2022
Լեգենդար «Pink Floyd»-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն ԱՄՆ-ն անվանել է աշխարհի ամենամեծ չարիքը։
Լեգենդար «Pink Floyd»-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն ԱՄՆ-ն անվանել է աշխարհի ամենամեծ չարիքը։
Բրիտանացի երաժիշտը հարցազրույց է տվել «Rolling Stone» ամսագրին, որում անկեղծորեն հայտնել է Ամերիկայի վերաբերյալ իր տեսակետները։
«Մենք բոլորից առնվազն տասնապատիկ ավելի չար ենք: Մենք ավելի շատ մարդկանց ենք սպանում: Մենք ավելի հաճախ ենք միջամտում ընտրություններին: Մենք՝ Ամերիկյան կայսրությունը, անում ենք այս ողջ աղբը»,- ասել է երաժիշտը։
նա նաև նշել է, որ իշխանությունների կողմից վերահսկվող արևմտյան մամուլը մարդկանց պարտադրում է այն միտքը, որ Ռուսաստանն ու Չինաստանը «վատ» են, իսկ ԱՄՆ-ը՝ «լավ»։ Բացի այդ, Ուոթերսը սուտ եւ քարոզչություն է անվանել արեւմտյան լրատվամիջոցներում` Ուկրաինայում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկությունները։