- 06/10/2022
Ուկրաինայի ԳՇ-ն հաստատել է ռուսական բանակի հարձակումը
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատում է ռուսական բանակի շարունակվող նախահարձակումը, ասված է հակառակորդի առավոտյան հաղորդագրության մեջ։ Հարձակման հիմնական ուղղությունները մնում են Արտեմովսկը և Ավդեևկան:
Ռուսական ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են իրականացնում Վյեմկա, Սոլեդար, Օտրադովկա, Բախմուտսկոյե, Արտեմովսկ (ուկրաինական տվյալներով՝ Բախմուտ), Կրասնոգորովկա, Մայորսկ և Նովոմիխայլովկա բնակավայրերի տարածքներում։
Բացի այդ, հակառակորդի հաղորդագրությունը վերաբերում է վերջին 12 ժամվա ընթացքում ռուսական բանակի կողմից հասցված հինգ հրթիռային և ութ օդային հարվածներին, ինչպես նաև համազարկային կայանքներից 65 գնդակոծություններին։