• 06/10/2022

Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանին

Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Lowy ինստիտուտին տված տեսազրույցում.

«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն: Վերացնել Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը: Բայց ինչն է կարևոր. ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես մինչև փետրվարի 24-ը՝ կանխարգելիչ հարվածներ, որպեսզի նրանք (ռուսները) իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե դրանք օգտագործվեն։ Եվ ոչ հակառակը՝ սպասել Ռուսաստանի միջուկային հարվածներին, որպեսզի հետո ասես. «Ահա թե ինչպիսին ես, ստացիր պատասխանը»,- ասել է նա:

Զելենսկին միաժամանակ նշել է, որ դաշինքը պետք է վերանայի սպառնալիքներին արձագանքելու ընթացակարգը։