- 10/10/2022
Պուտինը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է անվանել։
«Կասկած չկա, որ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության կենսական կարեւորության քաղաքացիական ենթակառուցվածքը», – ասաց նա:
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նախագահին զեկուցել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նախապատրաստել են պայթյունը։
Նա նաև հավելել է, որ կասկածյալներն արդեն պարզվել են։
Հավելենք, որ «Ռուսաստանի Դաշնության կենսական կարեւորության քաղաքացիական ենթակառուցվածքի» վրա հարձակումն այն գործողությունների թվում է, որոնց դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել միջուկային պատասխան հարված հասցնել: Եվ այն, որ ՌԴ նախագահը հատուկ ընդգծում է «Ռուսաստանի Դաշնության կենսական կարեւորության քաղաքացիական ենթակառուցվածք» արտահայտությունը, իհարկե, պատահական չէ: Ում է այդ մեսիջն ուղղված, հաշվի առնելով նաեւ, որ Բաստրիկինը կադրում խոսում է ահաբեկչական հարձակմանն օգնած այլ օեպությունների մասին, պարզ կդառնա ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից, որը Պուտինը Ղրիմի կամրջի հետ կապված հրավիրել է այսօր: