• 12/10/2022

Միութենական պետությունը` Հայաստանի եւ Արցախի վերջին շանս

Միութենական պետությունը` Հայաստանի եւ Արցախի վերջին շանս

Հի­շեց­նենք, որ այն պա­հին, երբ Ա­րեւ­մուտ­քի «քա­վո­րու­թյամբ» Նի­կոլն ու Ա­լի­եւն ինչ-որ բա­ներ է­ին պայ­մա­նա­վոր­վում Պրա­հա­յում, Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րեց, որ Նի­կո­լին եւ Ա­լի­ե­ւին փո­խանց­վել է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խա­գիծ: Եվ ա­հա նա­խօ­րե­ին էլ, ե­րե­ւի ա­վե­լորդ թյու­րի­մա­ցու­թյու­ննե­րից խու­սա­փե­լու հա­մար, «Կո­մեր­սան­տը», վկա­յա­կո­չե­լով դի­վա­նա­գի­տա­կան ​​աղ­բյուր­նե­րին, տե­ղե­կաց­րեց, որ կա հայ-ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում եր­կու սցե­նար՝ ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան:

ԵՐ­ԿՈՒ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻՐ»

Դեռ այս տար­վա սկզբնե­րից սկ­սած, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սկսե­ցին աս­տի­ճա­նա­բար «տա­քաց­նել» «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը», ո­րը ռուս­նե­րին շրջան­ցե­լով, հայ-ադրբե­ջա­նա­կան «հաշ­տեց­ման» ստո­րագ­րում էր են­թադ­րում, քա­նիցս տե­ղե­կաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ ի­րա­կա­նում կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ՝ ռու­սա­կան եւ ա­մե­րի­կյան (կա­րե­լի է ա­սել նա­եւ՝ եվ­րո­պա­կան, քա­նի որ Վա­շինգ­տո­նի հանձ­նա­րա­րու­թյամբ այդ գոր­ծըն­թացն ա­ռաջ էր տա­նում Եվ­րո­պան ներ­կա­յաց­նող Շառլ Մի­շե­լը): Եվ ա­հա հի­մա, ըստ է­ու­թյան, նույն բա­նի մա­սին ակ­նար­կեց նա­եւ ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ­տա­րա­րե­լով կող­մե­րին «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խագ­ծի փո­խանց­ման մա­սին, եւ այդ թե­ման էլ զար­գաց­նում է «Կո­մեր­սան­տը»:

Այս ըն­թաց­քում քա­նիցս նա­եւ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ այդ եր­կու «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րե­րը» ի­րա­րից տար­բեր­վում են մեկ դե­տա­լով՝ ա­մե­րի­կյա­նով Ար­ցա­խի հար­ցը լուծ­վում է հենց այս պա­հին՝ Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու տար­բե­րա­կով, իսկ ա­հա ռու­սա­կան տար­բե­րա­կը նա­խա­տե­սում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» պետք է լի­նի, բայց այն Ար­ցա­խի հետ կապ չու­նի, եւ այս հար­ցը պետք է լուծ­վի ա­պա­գա­յում: Հենց դա էլ «Կո­մեր­սան­տի» հրա­պա­րակ­ման ի­մաստն է. «Ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջար­կած նա­խագ­ծի հա­մա­ձայն` նա­խա­տե­սում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ առ­կա բո­լոր խնդիր­նե­րի լու­ծու­մը, բա­ցի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը հստա­կեց­նե­լու հար­ցից, ո­րը բաց է մնում: Չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կը ո­րո­շե­լու թե­ման ար­տա­ցոլ­ված է հա­մա­ձայ­նագ­րի ռու­սե­րեն տար­բե­րա­կի 15-րդ կե­տում, ո­րը հա­կա­մար­տող կող­մե­րին ներ­կա­յաց­րել է Ի­գոր Խո­վա­ե­ւը: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ռու­սա­կան տար­բե­րա­կին ի­րենց հա­մա­ձայ­նու­թյունն են տվել, սա­կայն Ադր­բե­ջա­նը մեր­ժել է այն, քա­նի որ Բա­քուն ղա­րա­բա­ղյան խնդի­րը հա­մա­րում է լուծ­ված, եւ նրանք չեն ցան­կա­նում վե­րա­դառ­նալ կար­գա­վի­ճա­կի հար­ցին»:

Այ­նու­հե­տեւ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան, ըստ «Կո­մեր­սան­տի», թար­մաց­րել է պայ­մա­նագ­րի իր նա­խա­գի­ծը եւ այժմ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը ա­ռա­ջարկ­վում է բարձ­րաց­նել ոչ թե բուն փաս­տաթղ­թում, այլ դրան կից լրա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րում: Թե ինչ տես­քով, լրատ­վա­մի­ջո­ցը տե­ղյակ չէ: Սա­կայն նման է հե­տե­ւյա­լին. Ա­լի­ե­ւը, որ­պես­զի ներ­քին ար­գե­լակ­նե­րից խու­սա­փի, պար­զա­պես պետք է ու­նե­նա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»՝ ա­ռանց Ար­ցա­խի: Իսկ «կող­քից» կա­րող են լի­նել այլ լրա­ցում­ներ, թե ռու­սա­կան զոր­քերն Արցա­խում են, կմնան, քա­նի դեռ ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան (կամ նման այլ մեկ­նա­բա­նու­թյամբ) կա­րիք կա: Իսկ դա կա­րող է լի­նել շատ եր­կար, այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ ՌԴ-ն  տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան «ջու­թա­կա­հարն» է:

Իսկ ա­մե­նա­ա­ռան­ցքա­յին ի­մաս­տը սա է՝ ում վե­րահս­կո­ղու­թյամբ կնքվեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», նա էլ ա­պա­գա­յում կվե­րահս­կի դրա ըն­թաց­քը, ա­սել է թե գործ­նա­կա­նում ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը:

Եվ ա­հա, երբ Պրա­հա­յում սկսե­ցին ա­ռաջ տա­նել ա­մե­րի­կյան մո­դե­լը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ հենց այդ պա­հին Մոսկ­վան հայտ­նեց ռու­սա­կան տար­բե­րա­կը կող­մե­րին փո­խան­ցե­լու մա­սին: Պա­տա­հա­կան չէ նա­եւ, որ «Կո­մեր­սան­տի» «դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը» շա­րու­նա­կե­ցին թե­ման: Այ­սինքն, այս ա­մե­նով Մոսկ­վա­յից հստակ մե­սիջ ե­կավ՝ մի շտա­պեք, ես դեռ խա­ղի մեջ եմ, եւ վաղ է ա­սել, թե որ տար­բե­րակն է ստո­րագր­վե­լու:

Ա­ԼԻ­Ե­ՎԸ ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ Է ՎԵՐ­ՋԻՆ ՀԱՐ­ՎԱ­ԾԻՆ

Այլ հարց է, թե ինչ­քա­նո՞վ նման մե­սի­ջը կազ­դի Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի վրա:

Ա­լի­ե­ւի հա­մար ե­ղել եւ է­ա­կան է մնում այն, որ ա­րեւմ­տյան սխե­ման նրա հա­մար ա­ռա­վել քան ձեռն­տու է: Նախ, դրա­նով Ա­լի­ե­ւը վերջ­նա­կա­նա­պես է փա­կում ար­ցա­խյան է­ջը: Այ­սինքն, դժվար չէ կռա­հել, որ Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես Ադր­բե­ջա­նի կազմ ճա­նա­չե­լու դեպ­քում այն­տե­ղի հա­յու­թյու­նը կշտա­պի հե­ռա­նալ: Ա­սենք, հենց մի­այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Նի­կո­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ակ­նար­կում են, որ նման հե­ռան­կար կա­րող է լի­նել, ար­դեն իսկ Ար­ցա­խի բնակ­չու­թյան մոտ ա­մե­նամ­ռայլ տրա­մադ­րու­թյուն­նե­րը եւ հե­ռա­նա­լու ցան­կու­թյունն են ա­ռաջ բե­րել: Ա­ռա­վել եւս, որ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյունն ար­դեն մոտ 2 տա­րի այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ո­րե­ւէ հստակ ռազ­մա­վա­րու­թյուն մատ­նան­շել, թե ինչ­պես է պատ­րաստ­վում դրա դեմն առ­նել: Վեր­ջա­պես, քիչ չեն նա­եւ խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­րող է պար­զա­պես հրա­ժա­րա­կան տալ, այն է՝ իր «եփած կա­շան» ու­րի­շին թող­նե­լով՝ «թռնել», որն էլ ա­վե­լի է սրում նե­րար­ցա­խյան մռայլ տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Ու ե­թե ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա այդ ուղ­ղու­թյամբ, Ա­լի­ե­ւը, հաս­կա­նա­լի է, նա­եւ ռուս­նե­րի ա­ռաջ կա­րող է հարց դնել՝ Ղա­րա­բաղն իմն է, եւ մար­դիկ այն­տե­ղից գնա­ցել են, էլ ո՞րն է այս­տեղ ռու­սա­կան զորք պա­հե­լու ի­մաս­տը:

Ու ե­թե հա­ջող­վի այդկերպ թի­կունքն ա­պա­հո­վագ­րել, ա­պա նա­եւ «կա­նաչ լույս» է վառ­վում ռու­սա­կա­նի փո­խա­րեն, ի դեմս թուր­քա­կա­նի, ՆԱ­ՏՕ-ական բա­զա հիմ­նե­լու հա­մար: Այդ դեպ­քում ար­դեն Սյու­նի­քի նվաճ­ման օ­պե­րա­ցի­ան ռե­ալ «միս ու ա­րյուն» է ստա­նում:

Գու­մա­րած, Ար­ցա­խի կորս­տի դեպ­քում կտրուկ սրվում է նա­եւ Ի­րա­նի գլխին կախ­ված վտան­գը, եւ ով ի­մա­նա, դա ինչ հա­վե­լյալ օ­գուտ­ներ կբե­րի Ա­լի­ե­ւին՝ ի հա­շիվ հյու­սի­սա­յին Ի­րա­նի:

Բայց ե­թե օ­րա­կար­գում մնում է ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ա­պա դա ինչ տեսք էլ ու­նե­նա, մի­եւ­նույնն է, ռու­սա­կան բա­նա­կի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում պետք է ե­րաշ­խա­վո­րի: Ընդ ո­րում, դա եւս Ա­լի­ե­ւի հա­մար, այս­պես ա­սենք, մա­հա­ցու խնդիր չէ. նա ար­դեն իր նվա­զա­գույն ծրա­գիրն ի­րա­կա­նաց­րել է:

Իսկ ա­հա Հա­յաս­տա­նի հա­մար, ակն­հայտ է, ա­մե­րի­կյան սցե­նա­րը մա­հա­ցու վտան­գա­վոր է: Ե­րե­ւի մի­այն Նի­կո­լը կա­րող է ա­սել, թե դա ի­րոք կդառ­նա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց մեկ կրա­կո­ցի եր­կու տա­րի ա­ռաջ Ա­լի­ե­ւին նվի­րեց շատ ա­վե­լի մեծ տա­րածք­ներ, քան ար­դեն շնչա­հեղձ լի­նող ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը գրա­վել էր: Այն ժա­մա­նակ եւս իր «բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րը» ար­դա­րաց­նում էր խա­ղա­ղու­թյան մա­սին քա­րոզ­նե­րով, սա­կայն ինչ­պես ժա­մա­նա­կը ցույց տվեց, այդ ա­մե­նը մի­այն էլ ա­վե­լի խո­ցե­լի դարձ­րեց Հա­յաս­տա­նը: Իսկ թե ինչ կար­գի խո­ցե­լի­ու­թյուն մեզ կտա, ե­թե Ադր­բե­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես ա­զատ­վի Ար­ցա­խից, այդ թվում՝ այն­տե­ղի ռու­սա­կան ու­ժե­րից, եւ կա­րո­ղա­նա այդ­տեղ կաշ­կանդ­ված մե­ծա­քա­նակ զոր­քը տե­ղա­փո­խել Հա­յաս­տա­նի սահ­ման, դժվար չէ հաս­կա­նալ: Դրա­նից հե­տո Նի­կո­լը, հաս­կա­նա­լի է, կա­րող է նե­րո­ղու­թյուն խնդրել, թե՝ սխալ­վե­ցի, ու «թռնել», բայց այդ ի­րա­վի­ճա­կում դա ար­դեն է­ա­կա­ն չէ. կու­նե­նանք փաս­տա­ցի ոչն­չաց­ված Հա­յաս­տան, եւ վերջ:

ՄԵՐ ՄԻ­ԱԿ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ

Այս­պի­սով այն, որ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» Հա­յաս­տա­նի եւ ա­ռա­վել եւս Ար­ցա­խի հա­մար վեր­ջին փրկու­թյունն է, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Եվ այս տե­սան­կյու­նից՝ ին­չո՞ւ է Նի­կոլն այդ­պես հա­մա­ռո­րեն վա­զում ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը ստո­րագ­րե­լու, ո­րը, կրկնենք, ինչ էլ ա­սեն, Հա­յաս­տա­նի հա­մար ոչն­չա­ցում է են­թադ­րում, այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ նի­կո­լյան խուն­տան այդ­պես էլ չի ու­զում տալ: Ա­վե­լին, չի ու­զում ան­գամ պաշ­տո­նա­պես հաս­տա­տել, որ ա­մե­րի­կյա­նից զատ կա նա­եւ ռու­սա­կան տար­բե­րա­կը:

Ընդ­հա­կա­ռա­կը, ա­մեն կերպ փոր­ձում են քա­րո­զել, թե ո՞ւր է ՀԱՊԿ-ը եւ մի­ան­գա­մայն տե­ղին: Մի­այն թե բառ ան­գամ չա­սե­լով, որ ՀԱՊԿ-ի կեսը թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի դաշ­նա­կից է, ո­րոնք ար­դեն բա­ցա­հայտ են Ռու­սաս­տա­նի դեմ դուրս գա­լիս: Բա­նը հա­սել է նրան, որ Ղրղզստա­նը բա­ցա­հայ­տո­րեն չե­ղար­կում է ՀԱՊԿ-ի ծրագր­ված զո­րա­վար­ժանք­նե­րը:

Կարճ ա­սած, որ ՀԱՊԿ-ը չի գոր­ծում, ակն­հայտ է: Ընդ ո­րում, որ­քան էլ նի­կո­լազ­գի­նե­րը փոր­ձեն դա շուռ տալ ՌԴ-ի դեմ, սա­կայն ի­րա­կա­նու­թյունն այն է, որ ա­ռա­ջին հեր­թին այդ­պի­սով թի­կուն­քից հար­վա­ծում են Մոսկ­վա­յին, ո­րի ա­ռա­ջին քայ­լը, չմո­ռա­նանք, ժա­մա­նա­կին Խա­չա­տու­րո­վի հետ կապ­ված ա­վան­տյու­րա­յի մի­ջո­ցով հենց Նի­կո­լը կա­տա­րեց: Բայց մյուս կող­մից էլ նա­եւ ակն­հայտ է, որ Ռու­սաս­տանն այդ բո­լոր ար­դեն ժա­մա­նա­կավ­րեպ դար­ձող ին­տեգ­րա­ցի­ոն մե­խա­նիզմ­նե­րից անց­նում է մեկ հիմ­նա­կա­նին՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը: Ընդ ո­րում, ինչ­պես Բե­լա­ռու­սի օ­րի­նակն է ցույց տա­լիս, պատ­րաստ լի­նե­լով ի­րա­կա­նում պաշտ­պա­նել այդ Մի­ու­թյան սահ­ման­նե­րը, ընդ­հուպ մի­ջու­կա­յին զեն­քով: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նը եւս այս պա­հին դեռ ու­նի այդ «հո­վա­նո­ցի տակ» ներգ­րավ­վե­լու շանս, ո­րի պա­րա­գա­յում Ա­լի­ե­ւը ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նա ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին» գնա­լու, քա­նի որ Հա­յաս­տա­նը պար­զա­պես կա­րող է մեր­ժել ցան­կա­ցած նման ա­ռա­ջարկ: Վեր­ջա­պես, դա­տե­լով Նի­կո­լի վեր­ջին մի քա­նի ե­լույթ­նե­րից, այդ ա­ռա­ջար­կը Հա­յաս­տա­նը ստա­ցել է, որն այս­տեղ փոր­ձում են կոծ­կել՝ «բա ան­կա­խու­թյու­նը կկորց­նենք» բա­ցատ­րու­թյամբ: Ու պարզ հարց՝ երբ Ար­ցա­խը նվի­րում եք Ա­լի­ե­ւին՝ հար­վա­ծի տակ դնե­լով Սյու­նի­քը, այդ դեպ­քում ոչ թե ան­կա­խու­թյու­նից, այլ Հա­յաս­տան աս­վա­ծից ի՞նչ կմնա…

ՔԵՐ­ՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ