• 13/10/2022

Աստանայում կհանդիպեն Պուտինը, Ռոհանին, էրդողանը, Ալիեւը եւ … Նիկոլ ստիպված գնաց

Աստանայում կհանդիպեն Պուտինը, Ռոհանին, էրդողանը, Ալիեւը եւ … Նիկոլ ստիպված գնաց

Եվ ա­հա ներ­կա շրջա­դար­ձա­յին փու­լում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238643&l=am) նա­եւ Էր­դո­ղանն է սկսել ի­րեն «նո­րո­վի» դրսե­ւո­րել: Բա­նը հա­սավ նրան, որ ռու­սա­կան հար­ված­նե­րի ֆո­նին նա հան­դես ե­կավ Ա­րեւ­մուտ­քին կոշտ քննա­դա­տո­ղի դիր­քե­րից, այն էլ՝ «ճեր­մակ ա­ղավ­նու» կեր­պա­րով: «Ներ­կա­յիս աշ­խար­հա­կար­գը բախ­վում է վեր­ջին 70 տար­վա ա­մե­նա­մեծ ճգնա­ժա­մին: Այս խե­ղա­թյուր­ված հա­մա­կար­գը, ո­րի նպա­տակն է հարս­տաց­նել երկր­նե­րի փոքր խմբի, ճա­քեր է տա­լիս»,- հայ­տա­րա­րել է Էր­դո­ղա­նը: Նա­եւ, թե՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան եւ Ուկ­րա­ի­նա­յի մի­ջեւ պա­տե­րազ­մին բազ­մա­թիվ ա­ռաջ­նորդ­նե­րի մո­տե­ցում­նե­րը հե­ռու են ող­ջամ­տու­թյու­նից: Պրա­հա­յում նրանց մի­ակ մտա­հո­գու­թյու­նը գա­լիք ձմեռն է…»: Ու այս չքնաղ խոս­քե­րից հե­տո հա­սավ այն մտքին, թե՝ ներ­կա հա­րյու­րա­մյա­կը կվե­րած­վի «Թուր­քի­ա­յի դա­րի»:

Սա է «արդար աշ­խար­հա­կար­գը»՝ ըստ Էր­դո­ղա­նի՝ «Թուր­քի­ա­յի դա­րը»: Թե ինչ­քա­նով է դա ի­րա­տե­սա­կան, պատ­մու­թյան հե­տա­գա ըն­թաց­քը ցույց կտա: Սա­կայն աս­վածն ար­դեն իսկ մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: Նախ, ի՞նչ է ու­զում ա­սել Էր­դո­ղա­նը, որ «խե­ղա­թյուր­ված հա­մա­կարգ» է ԱՄՆ-ի մո­նո­պոլ վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող աշ­խար­հա­կա՞րգը: Ի­րա­կա­նում այդ­պես էլ կա, սա­կայն ե­թե նա­եւ Էր­դո­ղանն է հա­սել այդ մտքին, ո­րը 2007թ.-ին հայտ­նի «Մյուն­խե­նի ե­լույ­թում» ա­ռա­ջին ան­գամ օ­րա­կարգ բե­րեց Պու­տի­նը, ա­պա դա ի՞նչ է նշա­նա­կում, որ Ան­կա­րան սկսել է լրջո­րե՞ն մտա­ծել ա­մե­րի­կյան «խե­ղա­թյուր­ված հա­մա­կար­գը» փո­խե­լու գոր­ծըն­թա­ցի մեջ ներգ­րավ­վել, որն ա­ռաջ են տա­նում ՌԴ-ն, Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը: Ինչ է, ռու­սա­կան հրթիռ­ներն Էր­դո­ղա­նի հա­մար եւս վճռո­րոշ նշա­նա­կու­թյո՞ւն են ու­նե­ցել: Մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով, որ վեր­ջերս կա­յա­ցած Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան գա­գա­թա­ժո­ղո­վին Էր­դո­ղանն ար­դեն իսկ այդ կա­ռույ­ցում ներգ­րավ­վե­լու ակ­նարկ­ներ էր հնչեց­նում: Իսկ ա­հա հի­մա էլ, նման հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, հան­դի­պում է ու­նե­նա­լու Պու­տի­նի հետ՝ Աս­տա­նա­յում վա­ղը մեկ­նար­կող «Ասի­ա­յում փոխ­գոր­ծակ­ցու­թյան եւ վստա­հու­թյան մի­ջոց­նե­րի ամ­րապնդ­ման» գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում:

Փաս­տը, որ հատ­կա­պես ուկ­րա­ի­նա­կան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո, երբ Ա­րեւ­մուտքն այդ­պես կա­տա­ղել է կամ կա­տա­ղու­թյուն է խա­ղում, Էր­դո­ղա­նը Պու­տի­նի հետ հան­դի­պում է, ար­դեն իսկ կողմ­նո­րոշ­ման մա­սին ակ­նարկ է: Չնա­յած, այս ա­մե­նում Թուր­քի­ա­յի ա­ռաջ­նոր­դը նա­եւ իր հստակ շահն է տես­նում: Քննա­դա­տե­լով ա­րեւմ­տյան լի­դեր­նե­րին, թե մի­այն «գա­զի մա­սին եք մտա­ծում», ու մի­ա­ժա­մա­նակ ա­ռաջ տա­նե­լով ռուս-ուկրա­ի­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­ման, Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, ի­րենց փոր­ձում է ներ­կա­յաց­նել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան միջ­նոր­դի կար­գա­վի­ճա­կում: Եվ ե­թե կա­րո­ղա­նա դրան հաս­նել, ինչ խոսք, դա իր է­ֆեկտ­նե­րը կու­նե­նա ոչ մի­այն թուր­քա­կան ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կի վրա, այլ նա­եւ` գա­լիք տար­վա ընտ­րու­թյուն­նե­րի: Իսկ ա­հա Մոսկ­վան այդ հար­ցում Էր­դո­ղա­նին չմեր­ժեց. թող նա ա­ռա­ջար­կի, կքննար­կենք, ե­րեկ հայ­տա­րա­րեց Լավ­րո­վը:

Չնա­յած՝ մյուս կող­մից էլ, Պու­տինն իր վեր­ջին ե­լույ­թում, որ­տեղ Կի­ե­ւին ա­հա­բեկ­չա­կան ռե­ժիմ ներ­կա­յաց­րեց, մեկ ու­շագ­րավ դե­տալ եւս կար, որն Էր­դո­ղա­նը հաս­տատ բաց չի թո­ղել: Խոս­քը «Թուր­քա­կան հոսք» գա­զա­տա­րի ա­հա­բեկ­չու­թյան փոր­ձի մա­սին է, ո­րը ռուս­նե­րը կա­սեց­րել են: Թե ինչ հսկա­յա­կան կո­րուստ­ներ կկրի Էր­դո­ղա­նը, եւ դա ինչ­պես կանդ­րա­դառ­նա ներ­թուր­քա­կան տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կի վրա, դժվար չէ կռա­հել: Իսկ քա­ղա­քա­կան ի­մաս­տով պատ­կե­րը սա է. Զե­լենս­կին եւ նրա տե­րե­րը, նույ­նիսկ այն բա­նից հե­տո, երբ Էր­դո­ղա­նը նկա­տե­լի ռազ­մա­կան օգ­նու­թյուն Ուկ­րա­ի­նա­յին ցու­ցա­բե­րել է, հա­նուն սե­փա­կան շա­հի պատ­րաստ են ե­ղել Թուր­քի­ա­յին նման վնաս պատ­ճա­ռել: Եվ այս փաս­տը Էր­դո­ղա­նը դժվար թե «կուլ տա»:

Վեր­ջա­պես, Էր­դո­ղանն ի­րեն սկսել է տես­նել նա­եւ Եվ­րո­պա­յին գազ մա­տա­կա­րա­րո­ղի դե­րում, բնա­կա­նա­բար, ոչ ա­ռանց քա­ղա­քա­կան հաշ­վարկ­նե­րի: Ճիշտ է, նա խո­սում է ադր­բե­ջա­նա­կան գա­զի ծա­վալ­նե­րի կրկնա­պատկ­ման մա­սին` մին­չեւ տա­րե­կան 32 մի­լի­արդ խմ, սա­կայն դա տե­սա­նե­լի մասն է: Այ­սինքն, այդ 32 մի­լի­ար­դը Եվ­րո­պա­յի սպառ­ման մի քա­նի տո­կոսն է մի­այն: Հա­ջոր­դը, այդ մա­կար­դա­կին հաս­նե­լու հա­մար տա­րի­ներ են պետք, իսկ Եվ­րո­պա­յի հա­մար գա­զը հենց հի­մա է խնդիր: Այ­սինքն, զգաց­վում է, որ նման ֆունկ­ցի­ա­յի Էր­դո­ղա­նը ու­զում է հաս­նել ռու­սա­կան գա­զի մի­ջո­ցով: Իսկ ա­հա ռուս­նե­րը, օ­րերս ստո­րագ­րե­լով Ի­րա­նի հետ մասշ­տա­բա­յին է­ներ­գե­տիկ պայ­մա­նա­գիր, փաս­տա­ցի ցույց տվե­ցին, որ Թուր­քի­ա­յի կա­րիքն ա­ռանձ­նա­պես չու­նեն, սա­կայն ե­թե Ան­կա­րան խնդրի, կա­րող են օգ­նել:

Կարճ ա­սած, այն տպա­վո­րու­թյունն է, որ Աս­տա­նա­յում Պու­տինն ու Էր­դո­ղա­նը շատ լուրջ խո­սակ­ցու­թյուն են ու­նե­նա­լու, եւ դրա­նում կա երկ­կողմ լուրջ շահ: Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ այդ քննար­կում­նե­րը չեն կա­րող շրջան­ցել հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան թե­մա­նե­րը, այդ թվում, որ ռուս­ներն ու­նեն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» սե­փա­կան տար­բե­րա­կը, ո­րի գոր­ծարկ­ման դեպ­քում մի­այն ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ռե­ալ կլի­նի:

Ա­մեն դեպ­քում, Ա­լի­ե­ւը եւս կլի­նի Աս­տա­նա­յում: Թե­րեւս, Նի­կո­լը եւս ու­զած-չու­զած մեկ­նելու է. բա որ Հեյդարովիչը նեղանա՞: Մի խոս­քով, հե­տաքր­քիր հավաք է ստաց­վում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ