• 13/10/2022

Չեխիան հոկտեմբերի 25-ից արգելելու է ռուս զբոսաշրջիկների մուտքը

Չեխիան հոկտեմբերի 25-ից արգելելու է ռուս զբոսաշրջիկների մուտքը

«Հոկտեմբերի 25-ից մենք միջոցներ ենք ձեռնարկում Ռուսաստանի այն քաղաքացիների դեմ, ովքեր կարճաժամկետ Շենգենյան վիզա են ստացել զբոսաշրջության, մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու նպատակով»:

Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հայտնում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով, այդ խմբին պատկանող մարդկանց արգելվելու է այցելել Չեխիա:

«Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր ժամանում են Պրահայի միջազգային օդանավակայան»,-ասել է նախարարը: