Նիկոլն ու Ալիեւը ստիպված են վերջին խոսքն ասել. ո՞ր «խաղաղության պայմանագիրն» են ստորագրելու

Նիկոլն ու Ալիեւը ստիպված են վերջին խոսքն ասել. ո՞ր «խաղաղության պայմանագիրն» են ստորագրելու

Ե­րեկ Աս­տա­նա­յում մեկ­նար­կած՝ «Ասի­ա­յում փոխ­գոր­ծակ­ցու­թյան եւ վստա­հու­թյան մի­ջոց­նե­րի ամ­րապնդ­ման հա­մա­ժո­ղո­վի» հեր­թա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի հա­մար ար­տա­կարգ կա­րե­ւո­րու­թյուն ու­նի: Ընդ ո­րում, մի­ան­գա­մից մի քա­նի ա­ռում­նե­րով:

ՄՈՍԿ­ՎԱՆ ՉԻ ԿԱ­ՐՈՂ ՉԱՐ­ՁԱ­ԳԱՆ­ՔԵԼ

Նախ՝ գլո­բալ տե­սան­կյու­նից գա­գա­թա­ժո­ղո­վը Հա­յաս­տա­նի հա­մար հե­տե­ւյալ է­ֆեկ­տը կու­նե­նա: Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցում է Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը (Պու­տի­նի եւ Ռա­յիսի­ի մա­կար­դա­կով) եւ Չի­նաս­տա­նը: Եվ հենց այս հան­դիպ­ման շե­մին հայ­տա­րար­վեց, որ այս երկր­նե­րը հեր­թա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյունն են նախ­ա­պատ­րաս­տել, ո­րը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ: Այ­սինքն, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Աս­տա­նա­յում շա­րու­նակ­վե­լու են այս ե­ռա­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ռազ­մա­կան աս­պեկ­տին վե­րա­բեր­ող հար­ցե­րի զար­գա­ցում­նե­րը: Ընդ ո­րում, որ­քան խո­րա­նա Ի­րա­նի ռազ­մա­կան գոր­ծակ­ցու­թյու­նը այն­պի­սի սու­պե­րու­ժե­րի հետ, ինչ­պի­սիք են Մոսկ­վան եւ Պե­կի­նը, դրա­նից մի­այն ամ­րա­նում է Թեհ­րա­նի ռազ­մա­կան դիր­քե­րը մաս­նա­վո­րա­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ, որ­պես դրա է­ֆեկտ, նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում:

Հա­ջորդ, մեզ հա­մար էլ ա­վե­լի ան­մի­ջա­կան է­ֆեկ­տը գա­գա­թա­ժո­ղո­վից, հե­տե­ւյալն է: Մաս­նա­կից­նե­րի թվում են ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկր­նե­րը (դրանք մա­սամբ, հաս­կա­նա­լի է, նույնն են): Ըստ այդմ, կան փոր­ձա­գի­տա­կան խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Աս­տա­նա Պու­տի­նի այ­ցի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­ննե­րից մեկն է՝ ա­ռար­կա­յա­կան, ըստ ո­րոշ աղ­բյուր­նե­րի՝ վերջ­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյու­նը, թե ինչ է պետք հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի հետ ներ­կա­յիս ին­տեգ­րա­ցի­ոն մե­խա­նիզմ­նե­րից Մի­աս­նա­կան պե­տու­թյան անց­նե­լու հա­մար: Այդ թվում, որ երկր­նե­րից է պետք սկսել, ո­րոն­ցով ա­վար­տել եւ այլն:

Այս մա­սով Հա­յաս­տա­նի հետ կապ­ված՝ պատ­կե­րը սա է: Այն, որ ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը գնա­լով ան­թա­քույց կուրս են վերց­նում՝ ՀԱՊԿ-ից դուրս գա­լու ուղ­ղու­թյամբ, բո­լորն են տես­նում: Գու­մա­րած, ակն­հայտ է նա­եւ, թե ԱՄՆ-ն իր տա­րաբ­նույթ հե­տա­խու­զա­կան-ճնշիչ կա­ռույց­նե­րով իր ակ­տի­վու­թյունն է փոր­ձում հա­ղոր­դել այդ գոր­ծըն­թա­ցին: Եվ այս գոր­ծըն­թա­ցը, գո­նե նի­կո­լազ­գի­նե­րի եւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պատ­կե­րաց­մամբ, իր եզ­րա­փա­կ­չին կհաս­նի, ե­թե կա­րո­ղա­նան ա­վար­տա­կան տեսք տալ հայ-ադրբե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան ներ­կա­յիս գոր­ծըն­թաց­նե­րին: Իսկ այդ դեպ­քում Նի­կո­լը կկա­րո­ղա­նա ներ­քին դաշ­տում հրամց­նել այն տես­լա­կա­նը, թե քա­նի որ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի հետ խնդիր­ներ չկան, էլ ինչ­նե­րիս է պետք ՀԱՊԿ-ն ու Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­բա­զան:

Մինչ­դեռ այն, որ դրա ար­դյուն­քում ար­դեն Ի­րանն է դառ­նա­լու ա­մե­րի­կյան ա­մե­նա­ու­ղիղ թի­րա­խը, վստահ են նա­եւ Թեհ­րա­նում: Գու­մա­րած, Մոսկ­վա­յում եւս հստակ հաս­կա­նում են, թե ինչ ծանր վի­ճա­կի կհաս­նի Ռու­սաս­տա­նը, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րո­ղա­նան ի­րեն­ցով ա­նել նախ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սը եւ այս բա­զա­յի հի­ման վրա՝ նա­եւ ար­դեն իսկ լուրջ տա­տա­նում­նե­րի մեջ մտած Կենտ­րո­նա­կան Ա­սի­ան: Կարճ ա­սած, սա այն ծրա­գիրն է, որ ժա­մա­նա­կին ան­վա­նում է­ինք «Գոբ­լի պլան», թե­եւ ա­վե­լի ճիշտ էր այն ան­վա­նել տխրա­հի­շա­տակ Բժե­ժինս­կու ան­վամբ: Ու հի­մա, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը գե­րակ­տի­վաց­րել են այդ գոր­ծըն­թա­ցը եւ այդ ամ­բող­ջա­կան օ­պե­րա­ցի­ան կա­րող են ա­վար­տել ան­գամ հաշ­ված ա­միս­նե­րի ըն­թաց­քում, Մոսկ­վան, ինչ խոսք, դա կա­սեց­նե­լու գերխն­դիր ու­նի, եւ մաս­նա­վո­րա­պես Աս­տա­նա­յի այս գա­գա­թա­ժո­ղո­վում այդ ուղ­ղու­թյամբ լուրջ քայ­լե­րի հրա­մա­յա­կան ու­նեն:

ԻՆՉ Է ԽՈՍ­ՏԱ­ՆՈՒՄ ԱՍ­ՏԱ­ՆԱՆ

Ա­հա թվարկ­վա­ծից էլ բխում է Հա­յաս­տա­նի հա­մար կա­րե­ւոր, ա­վե­լին՝ ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյան եր­րորդ է­ֆեկ­տը, ո­րը դրված է Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վի կու­լի­սա­յին քննար­կում­նե­րում:

Նախ կրկնենք. ԱՄՆ-ի հա­մար Հա­յաս­տա­նի եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի նկատ­մաբ վե­րահս­կո­ղու­թյան ծրագ­րե­րը ռե­ալ տեսք կու­նե­նան այն դեպ­քում, ե­թե կա­րո­ղա­նան ի­րենց ծրագ­րա­ծով եւ վե­րահս­կո­ղու­թյամբ ա­վար­տին հասց­նել հայ-ադրբե­ջա­նա­կան եւ հայ-թուր­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը: Այ­սինքն, կա­րո­ղա­նան եզ­րա­փա­կել այն խա­ղը, որն ա­ռա­վել քան տե­սա­նե­լի մա­կար­դա­կի հա­սավ Պրա­հա­յում: Սա­կայն դրա հա­մար կա մեկ է­ա­կան նա­խա­պայ­ման, որ Ա­լի­ե­ւը, Էր­դո­ղա­նը եւ Նի­կո­լը, ա­ռանց այս կամ այն կողմ շեղ­վե­լու, մի­աս­նա­բար գնան այդ ուղ­ղու­թյամբ:

Եվ ա­հա Պու­տի­նի հետ մի­ա­սին Ա­լի­ե­ւը, Էր­դո­ղա­նը եւ Նի­կոլն Աս­տա­նա­յում է­ին: Չնա­յած Նի­կո­լը հա­մա­ժո­ղո­վի բաց­ման պա­հին դեռ Ե­րե­ւա­նում էր, կա­ռա­վա­րու­թյան նիս­տին մետ­րո­յի կա­յա­րան էր «կա­ռու­ցում»: Այ­սինքն, բուն գա­գա­թա­ժո­ղո­վը, որ­տեղ քննարկ­վում է Ա­սի­ա­յում անվ­տան­գու­թյան հար­ցե­րը, նրան հե­տաքր­քիր չէր, նա ի­րեն ե­րե­ւի Եվ­րո­պա է հա­մա­րում եւ մտա­ծում է եվ­րո­պա­կան անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գե­րի մա­սին: Դա էլ մի կողմ. քա­նի որ նրան բուն գա­գա­թա­ժո­ղո­վը հե­տաքր­քիր չէ, ու­րեմն Աս­տա­նա է գնա­ցել այլ նպա­տա­կով՝ կու­լի­սա­յին քննար­կում­նե­րի հա­մար:

Թե ինչ կու­լի­սա­յին զար­գա­ցում­ներ կլի­նեն, դեռ չշտա­պենք մեկ­նա­բա­նել. այդ գոր­ծըն­թացն այ­սօր էլ է շա­րու­նակ­վում, դեռ մեզ վե­րա­բե­րող ա­ռանց­քա­յին երկ­կողմ (չբա­ցա­ռենք՝ բազ­մա­կողմ) հան­դի­պում­ներ է­լի են լի­նե­լու: Սա­կայն մինչ գա­գա­թա­ժո­ղովն էլ նկատ­վե­ցին ո­րոշ ու­շագ­րավ դրվագ­ներ, ո­րոնք ար­դեն իսկ լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք տա­լիս են:

Թե­րեւս սկսենք հայ­տա­րա­րու­թյու­նից, ո­րը նա­խօ­րե­ին հնչեց­րեց ՌԴ ԱԳՆ-ն՝ ի դեմս խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի: Այս­պես, ի պա­տաս­խան Հա­յաս­տա­նի սահ­ման եվ­րո­պա­կան դի­տորդ­ներ ու­ղար­կե­լու «անհաս­կա­նա­լի» քայ­լի, Զա­խա­րո­վան հայ­տա­րա­րեց, դե դա ԵՄ-ի կող­մից հեր­թա­կան փորձն է ` ցան­կա­ցած կեր­պով ներդր­վե­լու կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում՝ մինչ այս Ռու­սաս­տա­նի ձեռքբե­րած «եռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րի» հաշ­վին: Կարճ ա­սած, սա քա­ղա­քա­կան գո­ղու­թյուն է, ո­րը կա­րող է հասց­նել ընդ­հուպ այն հետե­ւանք­նե­րին, որն ու­նե­ցավ Ուկ­րա­ի­նա­յում եվ­րո­պա­կան նման միջ­նոր­դու­թյունը: Բայց ան­գամ նման դեպ­քում՝ «Մենք ել­նում ենք նրա­նից, որ Ե­րե­ւա­նի ու Բաք­վի մի­ջեւ հաշ­տու­թյան, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մուր խա­ղա­ղու­թյուն եւ եր­կա­րա­ժամ­կետ կա­յու­նու­թյուն հաս­տա­տե­լու մի­ակ բա­նա­լին Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի լի­ար­ժեք կա­տա­րումն է»: Խոս­քը այն նույն բա­նա­լու մա­սին է, ո­րը կորց­րած էր հա­մա­րում Քո­չա­րյա­նը, իսկ ա­հա ՌԴ ԱԳՆ-ն ա­սում է՝ դարդ չա­նեք, այն տե­ղում է:

Սրան զու­գա­հեռ Աս­տա­նա­յում տե­ղի ու­նե­ցավ Լավ­րո­վի եւ, ինչ­պես Բլին­քե­նի «կան­տորն է «սխալ­ված» գրում՝ Միր­զո­ե­ւի հան­դի­պու­մը: Այս­տեղ եւս, ըստ ա­մե­նայ­նի, հիմ­նա­կան թե­ման, ըստ Լավ­րո­վի, հե­տե­ւյա­լն է. «Մենք, ի­հար­կե, ցան­կա­նում ենք այ­սօր քննար­կել, թե ինչ­պես են ըն­թա­նում գոր­ծե­րը Ադր­բե­ջա­նի հետ ձեր բա­նակ­ցու­թյուն­նե­րում: Գի­տեմ, որ բո­լո­րո­վին վեր­ջերս Եվ­րո­պա­յում շփում­ներ են ե­ղել, լրատ­վա­մի­ջոց­նե­րը լի են տար­բեր ա­սե­կո­սե­նե­րով ու են­թադ­րու­թյուն­նե­րով: Ի­հար­կե, այ­սօր կա­րե­ւոր կլի­ներ մտա­ծել, թե էլ ինչ կա­րող ենք ա­նել, որ­պես­զի Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րինս շուտ ի­րա­կա­նա­նան»:

Եվ այն բա­նից հե­տո, երբ այդ­քան աղ­մուկ հա­նած Պրա­հա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երը Լավ­րո­վը ներ­կա­յաց­րեց, որ­պես «ասե­կո­սե­ներ ու են­թադ­րու­թյուն­ներ», իսկ Միր­զո­յա­նը «լի­ո­վին հա­վա­տար­մու­թյուն » հայտ­նեց ե­րեք ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, խա­ղի մեջ մտավ ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը՝ հայ­տա­րա­րե­լով, որ Ռու­սաս­տա­նը մտա­դիր է Հա­յաս­տա­նին եւ Ադր­բե­ջա­նին հրա­վի­րել եւս մեկ ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղով անց­կաց­նե­լու: Ա­վե­լին, որ այդ հար­ցը Աս­տա­նա­յում Պու­տի­նը կքննար­կի Ա­լի­ե­ւի հետ. «Մենք կա­ռա­ջար­կենք հա­ջորդ գա­գա­թա­ժո­ղովն անց­կաց­նել ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փով՝ Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, եւ հու­սով ենք, որ շատ մոտ ա­պա­գա­յում մենք կկա­րո­ղա­նանք պայ­մա­նա­վոր­վել դրա անց­կաց­ման ժամ­կետ­նե­րի շուրջ»: Ընդ ո­րում, Ու­շա­կովն իր հեր­թին ընդգ­ծեց, թե՝ «Տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր խնդիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ ձեռքբեր­ված ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է»:

Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է՝ այն, ինչ խոս­վել է այլ հար­թակ­նե­րում, Մոսկ­վան հա­մա­րում է երկ­րոր­դա­կան  եւ ա­ռա­ջար­կում է շարժ­վել այն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով», ո­րի վեր­ջին տար­բե­րա­կը, ինչ­պես հայտ­նի է, Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին է ներ­կա­յաց­վել Պրա­հա­յի հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ: Այս­պի­սով, հի­մա Նի­կո­լին ու Ա­լի­ե­ւին մնում է վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել՝ ո՞ր ուղ­ղու­թյամբ են ա­ռաջ գնում՝ ա­մե­րի­կյա՞ն, թե՝ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով», ու հենց այդ տար­բե­րակն էլ, ըստ ա­մե­նայ­նի, մին­չեւ տա­րե­վեր­ջ պետք է ստո­րագր­վի: Ե­թե ա­մե­րի­կյա­նով, ա­պա դա փաս­տա­ցի կնշա­նա­կի Պու­տի­նի «եռա­կողմ ձե­ւա­չա­փից» հրա­ժար­վել՝ դրա­նից սպաս­վող բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Եվ այն տպա­վո­րու­թյունն է, որ հենց Աս­տա­նա­յում էլ պետք է տրվի այդ հար­ցի պա­տաս­խա­նը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ