- 14/10/2022
Ուկրաինական ինքնաթիռները ոչնչանում են իրանական «Շահիդների» դեմ պայքարում
«Հաջորդ օրը Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը հաստատեց, որ դա ուկրաինական ինքնաթիռ է։ Բացի այդ, նա հայտնել է հոկտեմբերի 11-ին նույն տարածքում մեկ այլ ինքնաթիռի կործանման մասին»,- գրում է Նովոստի Պոլտավայի շրջանը։
Հաղորդվում է, որ կործանված կործանիչները որսում էին իրանական կամիկաձե անօդաչու սարքերը։
Հիշեցնենք, որ երեկ նաեւ Վիննիցայի շրջանում «Շահիդ-136»-ը խոցելիս ուկրաինական ՄիԳ-29-ը կործանվել էր։ Առաջինը կարելի էր համարել պատահականություն, երկրորդը` տարօրինակ զուգադիպություն: Բայց երրորդ-չորրորդ դեպքը հուշում է, որ ուկրաինական օդաչուներն անօդաչու ավիացիայի դեմ պայքարելու կարողություն անգամ չունեն:
Ի դեպ, աշխարհի մասշտաբոր մինչ այս չէր արձանագրվել դեպք, որ կառավարվող կործանիչը, այն էլ` ՄիԳ-29-ի կարգի, պարտվեր անօդաչուին: