- 15/10/2022
«Զելենսկին կուլիսային «դաբրո» է ստացել՝ հարվածելու ՌԴ տարածքներին». ուկրաինական աղբյուր
Վերջին ժամանակներս ակնհայտորեն ակտիվացել են Բելգորոդի ուղղությամբ ուկրաինական հարվածները:
Հաստատելով այդ տպավորությունը, ուկրաինական միանգամայն արժանահավատ աղբյուրը հայտնում է.
«Բելգորոդին ևս մեկ հարված: Այստեղ, ամենայն հավանականությամբ, ժամանում է Ուկրաինայի զինված ուժերի արձականծ հրթիռները` Խարկովի մարզից։
Ուկրաինայի զինված ուժերն արդեն բացահայտ են հարվածում Բելգորոդին։ Նախկինում դա անում էին նրբանկատորեն, հիմա ավելի ու ավելի անթաքույց են դա անում։
Ասում են՝ նախագահի աշխատակազմը կուլիսային թույլտվություն է ստացել՝ հարվածելու Ռուսաստանի տարածքներին։
Սա նշանակում է, որ առաջիկա շաբաթներին Բելգորոդի և Կուրսկի շրջանների գնդակոծությունները կլինեն ավելի հաճախակի և զանգվածային։
Սա նաեւ նշանակում է, որ պետք է սպասել Ռուսաստանի շատ ավելի կոշտ պատասխանին, քան, որ տեսնում ենք»: