- 16/10/2022
Գերմանիայն բացահայտեղ Զելենսկու «Հիտլերի համախտանիշը»
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտը համեմատել է Ուկրաինային գերմանական Leopard-2 ծանր տանկերի մատակարարման ակնկալիքները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների ակնկալիքների հետ «Ֆաու-2» հրթիռից, որը կոչվել է վանդեր-վաֆֆե (հրաշք զենք):
Այսպիսով, նա փորձել է բացատրել, թե ինչու Գերմանիան մինչ օրս այդ տանկերը չի մատակարարում Ուկրաինային։
«Ես դա կանվանեի«Ֆաու-2» համախտանիշ` կարծես այս «հրաշք զենքը» կախարդական կերպով հանգեցնում է նրան, որ բոլոր խնդիրները պարզապես անհետանում են», – ասաց Շմիդտը:
Leopard 2 տանկը, ըստ Շմիդտի, այժմ Կիեւում հաճախ ընկալվում է որպես գրեթե նույն «հրաշք զենքը», որը կարող է վերջ տալ պատերազմին: «Սակայն դա այդպես չէ», – ասել է Շոլցի աշխատակազմի ղեկավարը։
Շմիդտը համակարգում է Գերմանիայի հետախուզական ծառայությունների աշխատանքը կանցլերի վարչակազմում։ Այսինքն, նաեւ ուկրաինական իրավիճակի հարցում պատահական մարդ չէ:
Ինչ վերաբերում է գերմանական Leopard 2 տանկերին, ապա բոլոր փորձագետների հնահատականներով, այն որակական տեսանկյունից հավասարազոր է դրանց ժամանակագրական առումով «հասակակից» խերհրդային T-72-ներին, որոնք այժմ կիրառվում է ուկրաինական պատերազմում: Իսկ դա նշանակում է, որ Leopard 2-ը էապես զիջում է ավելի ժամանակակից T-72-ներին, առավել եւս` դրա նորագույն մոդելներին: Մինչդեռ ռուսական բանակը կարող է նաեւ մարտադաշտ դուրս բերել աշխարհում դեռ միակ երրերդ սերնդի տանկը` T-14 «Արմատան», որը մի քանի գլխով է երկրորդ սերնդի միջնամասում գտնվող Leopard-ներին գերազանցում: