• 17/10/2022

«Կինժալներով» զինված ՄիԳ-երը Մինսկի երկնքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կինժալներով» զինված ՄիԳ-երը Մինսկի երկնքում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄիԳ-31 կործանիչներ Բելառուսի երկնքում. զորքերի մեծ տարածաշրջանային խմբի ավիացիոն բաղադրիչը սկսեց ժամանել Միութենական հանրապետություն:

Բելառուսի զորքերի տարածաշրջանային խմբավորման կազմում ՌԴ զինված ուժերի ընդհանուր թիվը կկազմի մոտ 9000 մարդ, ժամանում է նաև ավիացիան, հայտնում է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Նախարարի օգնական Վալերի Ռեվենկոն անգլերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով ասաց, որ ռուսական զորքերով առաջին էշելոնները սկսել են ժամանել Բելառուս. ամբողջ խմբի վերաբաշխումը կտևի մի քանի օր:

Հիշեցնենք, որ ՄիԳ-31 կործանիչներն այսօր տեսել են Բելառուսի քաղաքների երկնքում։

Ավելացնենք, որ ՄիԳ-31-ն այն բացառիկ ինքնաթիռն է, որը կարող `է թիրախներ ոչնչացնել մերձավեր տիեզերքում: Նաեւ, այն կարող է կրել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ: