• 17/10/2022

Բրիտանիայում նորից վարչապետ են փոխում. Լիզ Թրասի հակառեկորդը. The Guardian

Բրիտանիայում նորից վարչապետ են փոխում. Լիզ Թրասի հակառեկորդը. The Guardian

Լիզ Թրասը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, ով կկորցնի իր պաշտոնը նշանակվելուց վեց ամիս անց: Այս մասին հայտնում են The Guardian-ը և The Independent-ը։

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության խմբակցության ավելի ու ավելի շատ անդամներ խոսում են առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին: Երկրորդ անգամ այն ​​բանից հետո, երբ հուլիսին վարչապետ Բորիս Ջոնսոնի շրջապատը ստիպեց նրան հրաժարական տալ: Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է  պատգամավորների հանդիպումը՝ քննարկելու վարչապետ Լիզ Թրուսի քաղաքական ապագան:

Ի դեպ, չմոռանանք, որ հենց Պահպանողական կուսակցությունն է, որ նախ` վարչապետ է ընտրել Ջոնսոնին, ապա` Թրասին: Ընդ որում, բոլոր հաշվարկներով ընտրողների մոտ չունենալով մեծամասնական վարկանիշ: Այսինքն, խնդիրն այն չէ, թե ում են դնում վարչապետ, այլ այն, որ հենց Ջոնսոնի եւ Թրասի կարգի անարժեք կադրերն են այդ կուսակցության լիդերները: Իսկ այդ դեպքում պետք է ոչ թե վարչապետին մի գլուխ փոխել, այլ կուսակցությունը պետք է իր իշխող դիրքեից հրաժարվի` նոր խորհրդարանական ընտրությունենրի գնալով: Կանե՞ն, այ դա արդեն կասկածելի է: