- 17/10/2022
Մեդվեդև. Ուկրաինային զենքի մատակարարումը կկործանի Իսրայելի և Ռուսաստանի հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Նաչման Շայի հայտարարությունը, որ Իսրայելը պետք է սկսի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
«Իսրայելը կարծես թե պատրաստվում է զենք մատակարարել Կիևի ռեժիմին։
Շատ անխոհեմ քայլ: Դա կկործանի մեր երկրների բոլոր միջպետական հարաբերությունները։
Ես չեմ խոսում այն մասին, որ Բանդերայի գիքերը նացիստ էին, և այդպես էլ մնացին։ Միայն տեսեք նրանց ժամանակակից կամակատարների սիմվոլիկան:
Եթե նրանց զենք մատակարարվի, ապա ժամանակն է, որ Իսրայելը Բանդերային ու Շուխևիչին հերոսներ հռչակի»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։