• 18/10/2022

Հրապարակվել են կադրեր Եյսկում Սու-34-ի կործանման վայրից

Հրապարակվել են կադրեր Եյսկում Սու-34-ի կործանման վայրից

Հոկտեմբերի 17-ին, ինչպես հայտնել ենք, ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում բնակելի շենքի բակում Սու-34 է կործանվել։  Ականատեսները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում դեպքի վայրից։ Կործանիչի անկումից հետո հրդեհվել է ինը հարկանի շենքը։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի խոսքով՝ մի քանի հարկ այրվել է, վնասվել է առնվազն 17 բնակարան։ Զոհվել է 2, հոսպիտալացվել 15 մարդ:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է Եյսկ քաղաքում՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու համար երկինք բարձրանալիս։ Վթարի վայրում բռնկվել է վառելիքը։ «Ըստ ցած նետված օդաչուների հաղորդագրության՝ ավիավթարի պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ստորև կարող եք դիտել դեռևս չհրապարակված կադրեր կործանիչի վթարի վայրից։

 

             

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…