• 18/10/2022

Զելենսկին հաղորդել է Ուկրաինայի կրած զգալի կորուստների մասին

Զելենսկին հաղորդել է Ուկրաինայի կրած զգալի կորուստների մասին

Ռուսական ուժերի օդային հարվածների հետևանքով Ուկրաինայում էլեկտրակայանների 30%–ը շարքից դուրս է եկել:

Այդ մասին  թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները:

«Հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում էլեկտրակայանների 30% -ը դուրս է եկել շարքից, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրականության զանգվածային անջատման: Պուտինի վարչակազմի հետ բանակցությունների տեղ չկա»,- իր հրապարակման մեջ գրել է Զելենսկին: