• 21/10/2022

1921թ. այս նույն օրերին Ֆրանսիան «գցեց» հայերին եւ հույներին

1921թ. այս նույն օրերին Ֆրանսիան «գցեց» հայերին եւ հույներին

1921թ. այս օրը` հոկտեմբերի 20-ին կնքվեց Ֆրանկլեն-Բույոնի կամ Անկարայի պայմանագիր` Ֆրանսիայի եւ Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ: Համաձայնագիրը նախատեսում էր պատերազմական վիճակի դադարեցում կողմերի միջև և երկու ամսվա ընթացքում ֆրանսիական զորքերի դուրսբերում Կիլիկիայից,

Իր կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը երաշխավորում էր իր տիրապետության տակ անցած ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Թուրք-ֆրանսիական համաձայնագիրը քեմալականների դիվանագիտական մեծ հաջողությունն էր, որով Ֆրանսիան, փաստորեն, Թուրքիայի օրինական կառավարություն էր ճանաչում Ազգային մեծ ժողովը, նրան հնարավորություն էր տալիս Կիլիկիայում ունեցած իր զինված ուժերը փոխադրել Արևմտյան ճակատ` հույների դեմ: Առավել եւս, որ պայմանագրին զուգահեռ, Ֆրանսիան լիջորեն զինեց թուրքական բանակը:

Արդյունքում, թեեւ մինչ այդ Ֆրանսիան ճոխ խոստումներ էր տալիս հայությանը` կապված Կիլիկիայի հետ, սակայն ֆրանսիական զորքերը հեռանալուց հետո հայությունը ստիպված էր մեկընդմիշտ թողնել իր հայրենիք: Հերթական անգամ ցեղասպանվեցին նաեւ հույները, որոնց դեմ էլ շրջվեց թուրերի հիմնական հարվածը:

Իսկ ահա Ֆրանսիան Անկարայի պայմանագրի հաշվին ստացավ տնտեսական մի շարք առավելություններ, եւ այս ամենը, ըստ էության, նշանակում էր շահ` հաերի եւ հույների արյան հաշվին:

Գանք մեր օրերին: Հիմա եւս Ֆրանսիան դարձել է թուրքերի ամենաջերմեռանդ հակառակորդներից, եւ հայկական ու հունական շահերն «առաջ տանողներից» մեկը: Ու պարզ հարց` մինչեւ ո՞ր պահը, ի՞նչ զիջումներ են սպասում Էրդողանից:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…