- 21/10/2022
Զելենսկին միայն «X» պահին կընդունի, որ իրավիճակն իսկապես կրիտիկական է. ուկրաինական աղբյուր
Ուկրաինական միանգամայն տեղեկացված աղբյուրը երկրում տիրող այս պատկերն է նկարագրել.
«Մենք վաղուց ենք գրում, որ նախագահի աշխատակազմը բնակչությանը նախապես չի նախապատրաստում իրերի իրական վիճակին։ Նա ոչ թե ճշմարտացի երկխոսություն է վարում հասարակության հետ, այլ ամեն կերպ փորձում է «զանգվածներին կերակրել» լավ լուրերով: Բայց ահա` «X» պահին կընդունի, որ իրավիճակն իսկապես կրիտիկական է։ Թեեւ բոլորը վաղուց են հասկացել, թե այս ամենն ինչի է տանում։
Հիմա էներգետիկայի ոլորտում ճգնաժամն աղետի եզրին է, բայց Գրասենյակներից ոչ մեկը մարդկանց չի ասում, որ հաջորդ ջեռուցման սեզոնը շատ վատ է լինելու։ Խողովակները կպայթեն, քաղաքները կսառեն։ Դա կբարձրացնի բեռը վառելիքի վրա՝ էապես խորացնելով դեֆիցիտ: Բայց եթե ջեռուցման հարցը մարդիկ մի կերկ կարող են լուծել փայտի հաշվին, ապա արտադրությունում և գյուղատնտեսության ոլորտում նման լուծում չկա: Սպասվում է քաոս, ինչը կհանգեցնի սննդամթերքի և ապրանքների պակասի, գների բարձրացման և, իհարկե, գրիվնայի վերջնական պայթյունի:
Այժմ, ճրինակ, ձվի մեկ տասնյակի գինը ցատկել է մինչև 100 գրիվնա, բայց մինչև տարեվերջ դրանք կարող են արժենալ 200 գրիվնա, էլ չեմ խոսում հացի և այլ ապրանքների մասին:
Ճգնաժամային ձագարը միայն թափ է հավաքում, նման «տնտեսության մահվան պարույրն» արդեն գործարկվել է։
Ուկրաինացիներ, ձեր կյանքը միայն ձեր ձեռքերում է, չպետք է հույսը դնեք իշխանությունների վրա, նրանք ի վիճակի չեն լուծել այս խնդիրները, պարզապես ձեզ կասեն, երբ ամբողջական «քացի» լինի»։