• 22/10/2022

Ինչ խաղ է խաղում Բայդենն Ուկրաինայում. ուկրաինական աղբյուր

Ինչ խաղ է խաղում Բայդենն Ուկրաինայում. ուկրաինական աղբյուր

Ուկրաինական արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է, թե ինչ սպասելիքներ են տեսնում Ուկրաինայում` Բելառուսի ուղղությամբ ՆԱՏՕ-ական որոշ երկրների ռազմական տեղաշարժերի մասին.

«Մեր աղբյուրը հայտնում է, թե ինչու Լեհաստանը, Ռումինիան, Բալթյան երկրները և այլ խաղացողներ դեռ ուղղակիորեն չեն ներառվելու ուկրաինական ճգնաժամի մեջ։
Աղբյուրը նշում է, որ նման գործողություններն իրականում կբռնկեն համաշխարհային հակամարտություն (Երրորդ աշխարհամարտ), որին կհաջորդի Թայվանում սրացումը, հնարավոր է` իրանա-իսրայելական կամ մերձավորարևելյան այլ հակամարտություններ, կորեական խաղի ընդգրկում, սրացումներ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, և այլն: ՆԱՏՕ-ի զենքի քաշումը դեպի բելառուսական սահման, ամենայն հավանականությամբ, ընդամենը Ռուսաստանին շեղելու իմաստ ունի, որպեսզի նա չկարողանա իր ռազմական ներուժի նույնիսկ 30%-ն ուղարկել Ուկրաինա՝ արագ ավարտելով պատերազմը: Բայց միաժամանակ նույն մարտավարությունը վարում է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը. երբ Բելառուսի Հանրապետության բանակը տեղակայված է Ուկրաինայի սահմանների մոտ, Կիեւը ստիպված է զենքի մի մասը պահել այդ եզրում՝ սպասելով, որ Մինսկը միանա խաղին։

Բայց կա ԱՄՆ նախագահի համար էլ ավելի կարեւոր դետալ: Բայդենի հայտարարությունը MSNBC-ին տված հարցազրույցում, որ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ դա սպառնալիք է ողջ Արևմուտքի համար, ուղիղ ուղերձ է եվրոպական էլիտաներին` «բունտից» հետ պահելու համար: Եվրոպացիները սկսել են հասկանալ, որ ուկրաինական ճգնաժամը հորինել է Վաշինգտոնը, որպեսզի «կոտրի» եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերությունը, եւ այժմ ԵՄ-ից ամեն ինչ տեղափոխվում է ԱՄՆ: Այսինքն, պետք է հնարավորինս երկարացնել ուկրաինական ճգնաժամը, որ Եվրոպան անցնի այն «կարմիր գիծը», որից այն կողմ այլեւս ԱՄՆ-ի համար մրցակից չի կարող լինել: Իսկ այդ դեպքում Բայդենի կլան կոչվածը եւս հսկայական շահույթներ կունենա: Նաև, սա Բայդենի փորձն է՝ արդարացնել ընտրությունների պահին իր քայլերը տեղական ընտրողին։ Բայդենը, իբր, փրկում է ԱՄՆ-ին և ողջ արևմտյան աշխարհին «ԽՍՀՄ 2.0 կարմիր սպառնալիքից», ինչը նշանակում է, որ ժողովուրդը պետք է դիմանա բոլոր տնտեսական դժվարություններին և ճգնաժամերին։

Բայց այս վերջին դետալը նաեւ իր եզրակետն ունի. արժե ուշադրություն դարձնել այն փաստին, որ Արևմուտքի «կոալիցիայի ներսում վատ է», քանի որ ԱՄՆ-ն օգուտ է քաղում ուկրաինական ճգնաժամից, իսկ ԵՄ-ի ժողովուրդները, որոնք ամենաշատն են տուժում, աճող դժգոհությունն ու զզվանքն են զգում ուկրաինական ճգնաժամի եւ արդեն նաեւ ԱՄՆ-ի նկատմամբ։ Բայդենը պետք է ամեն բան արդարացներ` արևմտյան քաղաքակրթությունը «պայմանական բարբարոսներից» փրկելու «բարձրագույն նպատակով: Սակայն Եվրոպայում տրամադրությունենրն արագորեն փոխվոըւմ են, եւ եվրոպական տեխնոլոգիական ընկերությւոնները նաեւ սկսել են ձգտել դեպի Չինաստան եւ Արեւելյան Ասիայի այլ երկրներ։ (Այս սցենարով մենք չենք գրում ուկրաինացի ժողովրդի մասին, քանի որ նրանք «ծախսվող նյութ» են բոլոր արևմտյան խաղացողների համար)»: