- 27/10/2022
«Ուկրաինական նախագահականում հասկանում են, որ պատերազմում ՌԴ-ին հաղթելն իրատեսական չէ». ուկրաինական աղբյուր
ՌԴ-ի հետ պատերազմելու Կիեւի ռազմավարության մասին ներ տվյալներ է տարածել ուկրաինական աղբյուրը: Ըստ այդմ.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ Ռուսաստանն աստիճանաբար անցնում է ռազմական ռելսերի՝ տնտեսությունը տեղափոխելով այս ռեժիմի։
Այժմ ռուսները սկսել են շատ նոր տեխնիկա արտադրել և դրանով զինված նոր ստորաբաժանումներ են պատրաստում ապագա ռազմական արշավի համար։
Աղբյուրը նշում է, որ ուկրաինական նախագահի աշխատակազմում հասկանում են, որ պատերազմում Ռուսաստանին հաղթելն իրատեսական չէ, ինչը նշանակում է, որ ռազմավարությունը մնում է նույնը։ Փորձել քանդել ՌԴ-ն ներսից՝ ջերմացնելով ներքին հակառուսական գործոնը: Այդ նպատակով պետք է մեծացնել ազդեցությունը սոցիալական ցանցերում։
Այժմ հիմնական նպատակը պատերազմում զոհվածների մասին իրական եւ ֆեյքային տեղեկությունների տարածումն է մոբիլիզացված ռուսների մեջ՝ ստեղծելով մեգա կորուստների պատրանք»։