• 27/10/2022

«Опять власть менятется», թե «Նիկոլը գնում է պատերազմի»

«Опять власть менятется», թե «Նիկոլը գնում է պատերազմի»

Նա­խօ­րե­ին ՌԴ նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Դմիտ­րի Պես­կո­վը եւս հաս­տա­տեց, որ նա­խա­պատ­րաստ­վում է Ռու­սաս­տան-Ադրբե­ջան-Հա­յաս­տան գա­գաթ­ա­ժո­ղո­վը: «Կրեմ­լը կհայ­տա­րա­րի դրա անց­կաց­ման օ­րը եւ վայ­րը»,- ա­վե­լաց­րեց Պես­կո­վը՝ ակ­նար­կե­լով, որ գա­գա­թա­ժո­ղո­վի անց­կաց­ման հետ կապ­ված, մնում է հստա­կեց­նել մի­այն տեխ­նի­կա­կան դե­տալ­նե­րը, այ­սին­քն՝ հիմ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը կան:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ

Գրե­թե մի­ա­ժա­մա­նակ Կրեմ­լին մոտ կանգ­նած այն­պի­սի աղ­բյուր, ինչ­պի­սին է «Վե­դո­մոս­տին», վկա­յա­կո­չե­լով «դի­վա­նա­գի­տա­կան ​​աղ­բյու­րին», նա­եւ դե­տալ­ներ հայտ­նեց Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան սպաս­վող հան­դիպ­ումից: Այն է՝ հան­դի­պու­մը կա­րող է տե­ղի ու­նե­նալ ար­դեն ա­մե­նա­մոտ օ­րե­րին՝ մին­չեւ հոկ­տեմ­բե­րի վերջը՝ Մոսկ­վա­յում կամ որ ա­վե­լի հա­վա­նա­կան է՝ Սո­չի­ում:

Սա, հաս­կա­նա­լի է, այն դեպքն է, երբ ան­գամ ա­մե­նա­վեր­ջին պա­հին ա­մեն բան կա­րող է չե­ղարկ­վել: Ընդ­հան­րա­կան պատ­կե­րը սա է: Ա­մե­րի­կա­ցի­նե­րին հա­ջող­վեց Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստեց­նել Պրա­հա­յում՝ նրանց ա­ռաջ դնե­լով ի­րենց մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը: Պրա­հա­յի այդ հան­դիպ­մանը զու­գա­հեռ Մոսկ­վան պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ գո­յու­թյուն ու­նի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա կազմ­ված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» իր տար­բե­րա­կը, այն քննարկ­վում է կող­մե­րի հետ: Դա մի­ան­գա­մայն պարզ ազ­դակ էր ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ՝ Ա­լի­ե­ւի հա­մար, որ ստո­րագ­րե­լով ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը, նրանք, ըստ է­ու­թյան, դրա­նով կհաս­տա­տեն, որ Պու­տի­նի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյամբ ձեռքբերված  ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն օ­րա­կար­գից դուրս են թող­նում: Կո­պիտ ա­սած, «թռնում են Պու­տի­նի» գլխից, ո­րը, ի­հար­կե, ա­ռանց հե­տե­ւանք­նե­րի չի մնա: Դրան էլ հա­ջոր­դեց Աս­տա­նա­յի գա­գա­թա­ժո­ղո­վում Պու­տի­նի ա­ռա­ջար­կը՝ «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» հան­դի­պում անց­կաց­նել Ռու­սաս­տա­նում, որ­տեղ, հաս­կա­նա­լի է, բա­նակ­ցա­յին սե­ղա­նին է դրվե­լու «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հի­շա­տակ­ված ռու­սա­կան տար­բե­րա­կը:

Այս­պի­սով, ընդ­հան­րա­կան հար­ցադ­րու­մը, ո­րը դրված է Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի առաջ, մի­ան­գա­մայն հստակ է՝ ա­մե­րի­կյա՞ն, թե՝ ռու­սա­կան վեկ­տո­րով են ա­ռաջ գնա­լու: Ընդ ո­րում, ոչ մի­այն ար­ցա­խյան, հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյու­նն­երի հետ կապ­ված, այլ՝ առ­հա­սա­րակ:

Ա­լի­ե­ւի հա­մար, ինչ խոսք, ա­ռա­վել նա­խա­պատ­վե­լի է ա­մե­րի­կյան տես­լա­կա­նը: Այն մի­ան­գա­մից լու­ծում է Ար­ցա­խի հարցն իր օգ­տին, գու­մա­րած՝ Հա­յաս­տա­նին դնում է Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քի­ա ձե­ւա­վոր­վե­լիք ընդգծ­ված ա­րեւմ­տա­մետ ա­ռանց­քի կենտ­րո­նում եւ ա­վե­լի ռե­ալ՝ թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի ան­վե­րա­պահ վե­րահս­կո­ղու­թյան տակ: Սա, ի­հար­կե, մինչ այս էլ հաս­կա­նա­լի էր, ինչ­պես նա­եւ այն, որ իր հա­մար այդ­չափ ձեռն­տու ուղ­ղու­թյամբ շար­ժը շատ հնա­րա­վոր է, որ Ա­լի­ե­ւը պար­զա­պես չկա­րո­ղա­նա «մար­սել», ին­չի մա­սին քա­նիցս կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ընդ ո­րում, այդ մա­սին վկա­յող ազ­դակ­նե­րը գնա­լով մի­այն տե­սա­նե­լի են դառ­նում:

  1. Նման կուր­սով գնա­լու հա­մար Ա­լի­ե­ւը պետք է ու­նե­նա Էր­դո­ղա­նի ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը, այդ թվում՝ ա­մե­նա­ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում, ե­թե բա­նը հաս­նի ռուս­նե­րի հետ ու­ղիղ բախ­ման: Այ­սինքն, նույն հար­ցը Էր­դո­ղա­նի ա­ռաջ է դրված՝ գնա՞լ նման բախ­ման: Այս մա­սին, ա­վե­լի կոնկ­րետ՝ Էր­դո­ղա­նի հնա­րա­վոր կո­րուստ­նե­րի կամ ռու­սա­կան կուր­սը պա­հե­լով՝ շա­հի մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Հի­շեց­նենք մի­այն եզ­րա­կա­ցու­թյու­նը, որը եւս քա­նիցս հայտ­նել ենք՝ Էր­դո­ղա­նի հա­մար Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, հաշ­վի առ­նե­լով բո­լոր պլյուս­նե­րը եւ մի­նուս­նե­րը, շատ ա­վե­լի շա­հե­կան տեսք ու­նի, քան ռազ­մա­կան բա­խու­մը: Ա­ռա­վել եւս, որ Հա­յաս­տա­նի ա­րեւմ­տյան սահ­մա­ննե­րին ուղղ­ված ա­ռա­ջին իսկ կրա­կո­ցը գործ­նա­կա­նում կնշա­նա­կի մեկ­դա­րյա վա­ղե­մու­թյան Մոսկ­վա­յի եւ Կար­սի պայ­մա­նագ­րե­րի չե­ղար­կում: Մինչ­դեռ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ դրանց փո­խա­րեն նոր պայ­մա­նագ­րե­րը, ո­րոնք, ան­շուշտ, ինչ-որ պա­հի կկնքվեն, Թու­քի­ա­յի հա­մար ա­վե­լի վա­տը չեն լի­նի: Եվ, ի­հար­կե, Ա­լի­եւն ա­ռա­ջին հեր­թին հենց այս հան­գա­ման­քը պետք է հաշ­վի առ­նի:
  2. Մի­ա­ժա­մա­նակ, Ա­լի­ե­ւը պետք է որ հաշ­վի առ­նի նա­եւ Ի­րա­նի գոր­ծո­նը: Իսկ ա­հա Ի­րա­նը զայ­րա­ցած է այն աս­տի­ճան, որ Ա­րաքս գե­տը գե­տան­ցու­մով ցու­ցադ­րա­կան զո­րա­վար­ժանք­ներ է անց­կաց­նում:
  3. Ա­լի­ե­ւը պետք է հաշ­վի առ­նի, որ խնդիր­ներ է ու­նե­նա­լու ոչ թե պար­զա­պես Ռու­սաս­տա­նի կամ Ի­րա­նի հետ, այլ՝ ռուս-իրա­նա­կան տան­դե­մի: Ընդ ո­րում, տան­դե­մը Բաք­վին պարզ հաս­կաց­րեց, որ հե­տե­ւանք­նե­րի թվում կա­րող են լի­նել ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի «բուն­տե­րը», իսկ դա նշա­նա­կում է պե­տու­թյան մաս­նատ­ման հե­ռան­կար: Ընդ ո­րում, սա ա­մե­նե­ւին էլ ֆան­տա­զի­ա չէ. ժա­մա­նա­կին նման հե­ռան­կա­րի ա­ռաջ կանգ­նել է նա­եւ հայր Ա­լի­ե­ւը, եւ հա­վա­նա­բար որ­դուն պատ­մած կլի­նի այդ մղձա­վան­ջի մա­սին: Նա­եւ, որ այն ժա­մա­նակ եւս Թուր­քի­ան շատ ցան­կա­նա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, խու­սա­փեց ռուս­նե­րի դեմ ու­ղիղ բախ­ման գնա­լուց. բա­խու­մը մի պե­տու­թյան հետ, որն ու­նի հա­զա­րա­վոր մի­ջու­կա­յին լից­քեր, լավ հե­ռան­կար չի խոս­տա­նում:

Կա­րե­լի է այլ գոր­ծոն­ներ եւս թվար­կել, եւ այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում էլ Ա­լի­ե­ւը, կար­ծում ենք, նա­խա­պատ­վու­թյու­նը կտա Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին» եւ Ռու­սաս­տա­նի հետ գո­նե ոչ թշնա­մա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Շատ ա­վե­լի դժվար է Նի­կո­լի հնա­րա­վոր քայ­լե­րը հաշ­վար­կե­լը, քա­նի որ նրա մոտ «պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը», ի տար­բե­րու­թյուն Ա­լի­ե­ւի, սահ­մա­նա­փակ­վում է՝ «որտե­ղից ա­վե­լի բարձր կգո­ռան», կամ «որտե­ղից ինչ կա­րե­լի է ստա­նալ» հաս­կա­ցու­թյուն­նե­րի շրջա­նակ­նե­րով, գու­մա­րած՝ անձ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րը՝ ամ­բի­ցի­ա­նե­րը, վա­խե­րը, հո­գե­բա­նա­կան ու բա­րո­յա­կան պատ­կե­րա­ցում­նե­րը եւ այլն: Չնա­յած, այս պա­հին գլո­բալ բա­խու­մը տա­րա­ծաշր­ջա­նում հա­սել է կուլ­մի­նա­ցի­ոն փու­լին, եւ նման ի­րա­վի­ճա­կում ար­դեն «որտե­ղից ինչ ստա­նա­լու» տար­բե­րակն էլ է սո­վո­րա­բար մղվում երկ­րորդ պլան՝ հիմ­նա­կան դարձ­նե­լով ինք­նա­պահ­պան­ման բնազ­դը:

Սա­կայն նա­յենք փաս­տե­րին: Այս­պես, Աս­տա­նա­յից հե­տո, թե­եւ Նի­կո­լի ա­ռա­ջին ռե­ակ­ցի­ան էր Բրյու­սե­լում ա­զե­րի­նե­րի հետ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու ա­ռա­ջար­կը: Իսկ դա հու­շում էր, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չափ» կոչ­վա­ծը մի­ան­գա­մայն խո­րը հիմ­քեր ու­նի Նի­կո­լի մոտ: Բայց ա­հա վեր­ջին օ­րե­րին այլ ազ­դակ­ներ են գա­լիս: Նախ, Կա­պա­նում Ի­րա­նի հյու­պա­տո­սու­թյան հիմ­նու­մը, Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի» մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը եւ նման այլ դե­տալ­ներ դե­պի ռու­սա­կան վեկ­տոր մի փոքր տե­ղա­շար­ժի մա­սին ակ­նար­կի տեսք ու­նեն: Ի­հար­կե, կա­րե­լի է նա­եւ այս­պես մտա­ծել, թե նման մանր քայ­լե­րով փոր­ձում է մեղ­մել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի զայ­րույ­թը, բայց դա դեռ չի նշա­նա­կում ա­մե­րի­կա­ցի­նե­րի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րից» հրա­ժար­վել:

Բայց մյուս կող­մից էլ, Նի­կոլն էլ այն մի­ա­մի­տը չէ, որ չհաս­կա­նա նույն Մոսկ­վա­յից ե­կող սպառ­նա­լից ակ­նարկ­նե­րը: Իսկ դրանք աչ­քի ա­ռաջ ծան­րա­նում են: Օ­րի­նակ բե­րենք փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նն­երից մե­կը, թե՝ «Հյու­սիս-Հա­րավ» եւ «Արե­ւելք-Արեւ­մուտք» մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի ա­րեւմ­տյան եր­թու­ղին Հա­յաս­տա­նի փո­խա­րեն կա­րող է անց­նել Ադր­բե­ջա­նով եւ Ի­րա­նով, ե­թե եր­կի­րը չլու­ծի տրանս­պոր­տա­յին շրջա­փակ­ման հար­ցը: Խոս­քը ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով սահ­ման­ված կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման մա­սին է, ո­րով Նի­կոլն ան­ձամբ է պար­տա­վո­րու­թյուն ստանձ­նել՝ բա­ցել Մեղ­րի­ի գի­ծը, որ­տե­ղով բեռ­նե­րը պետք է տե­ղա­փոխ­վեն անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ: Ա­մեն­րի­կա­ցի­նե­րը դեմ են այդ «ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյա­նը», եւ փաստն այն է, որ Նի­կո­լը գործ­նա­կան քայլ ան­գամ չի ա­րել իր իսկ ստանձ­նած պար­տա­վո­րու­թյունն  ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Ար­դյուն­քում, ա­զե­րի­նե­րը կա­րո­ղա­նում են խա­ղար­կել «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը: Ու ա­հա Օ­վեր­չու­կի նման հայ­տա­րա­րու­թյունն ար­դեն Նի­կո­լին ներ­կա­յաց­ված վերջ­նագ­րի տեսք է ստա­նում:

Մո­տա­վո­րա­պես նույն ծանր տեսքն ու­նի խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի մի­ջո­ցով ՌԴ ԱԳՆ-ի հղած մե­սի­ջը: Ըստ Զա­խա­րո­վա­յի՝ Մոսկ­վա­յին չի կա­րող չան­հանգս­տաց­նել Անդր­կով­կա­սում թափ հա­վա­քող տագ­նա­պա­լի մի­տում­նե­րը, որ­տեղ Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն փոր­ձում է տե­ղա­փո­խել Ուկ­րա­ի­նա­յում մշակ­ված առ­ճա­կատ­ման սխե­մա­նե­րը: Կարճ ա­սած, Հա­յաս­տա­նից Ուկ­րա­ի­նա-2 են սար­քում, հա­մե­նայն­դեպս՝ Մոսկ­վա­յում դրա­նում հա­մոզ­ված են: Նա­եւ հա­մոզ­ված են, թե ով­քեր են դրա կա­տա­րող­նե­րը: Այս­պես, շա­րու­նա­կե­լով խոս­քը, ԱԳՆ խոս­նա­կը նշում է. «Մենք տես­նում ենք, թե ինչ ան­նա­խա­դեպ ար­տա­քին ճնշման է են­թարկ­վում եղ­բայ­րա­կան Հա­յաս­տա­նը: Մեր երկր­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի դա­րա­վոր կա­պե­րին վնաս հասց­նե­լու հա­մար քայ­լեր են ձեռ­նարկ­վում տա­րա­ծաշր­ջա­նում Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վար­կա­բե­կե­լու ուղ­ղու­թյամբ: Բազ­մա­թիվ հիմ­նադ­րամ­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ եւ լրատ­վա­մի­ջոց­ներ, ո­րոնք գոր­ծում են Վա­շինգ­տո­նի եւ Բրյու­սե­լի թե­լադ­րան­քով, վրեժխն­դիր կեր­պով ձգտում են հա­սա­րա­կու­թյան մեջ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ սեր­մա­նել…»: Ե­րե­ւի պարզ է, թե խոսքն ում է վե­րա­բե­րում, մաս­նա­վո­րա­պես հաշ­վի առ­նե­լով, թե ՌԴ-ին վար­կա­բե­կե­լու օ­պե­րա­ցի­ան սեպ­տեմ­բե­րյան բա­խում­նե­րի ժա­մա­նակ ինչ վե­րին մա­կար­դա­կի հա­սավ:

Ինչ վե­րա­բե­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյա­նը, ա­պա, ըստ Զա­խա­րո­վա­յի. «Առաջ են մղվում հապ­ճեպ հո­րին­ված նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնք հաշ­վի չեն առ­նում տա­րա­ծաշր­ջա­նի ողջ բնակ­չու­թյան շա­հե­րը», եւ ակն­հայ­տո­րեն խոս­քը ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին է, ո­րով մաս­նա­կից­նե­րը Ար­ցա­խի բնակ­չու­թյանը բա­ռա­ցի­ո­րեն դա­տա­պար­տում են գաղ­թի կամ ոչն­չաց­ման:

Այն, որ այս դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նու­թյամբ ա­մեն մի մտքի տակ Նի­կո­լին ուղղ­ված լուրջ մե­ղադ­րանք կա, ակն­հայտ է: Ու վի­ճա­կը հա­սել է այն սրու­թյա­նը, որ այս ա­մենն ար­դեն հրա­պա­րա­կավ է աս­վում, եւ դա ար­դեն ան­գամ «դե­ղին քարտ» չես ան­վա­նի, շատ ա­վե­լի լուրջ է: Ա­ռա­վել եւս, որ ՌԴ ԱԳՆ-ի խոս­նա­կի մոտ նա­եւ այս միտ­քը կա. «Մոսկ­վա­յին եւ Ե­րեւ­ա­նին վե­ճի դրդող ար­տա­քին ու­ժե­րի փոր­ձե­րը հա­ջո­ղու­թյուն չեն ու­նե­նա՝ չնա­յած Հա­յաս­տա­նի վրա գոր­ծադր­վող բո­լոր ճնշում­նե­րին»: Սա մեկ բան է նշա­նա­կում՝ փոր­ձեք հե­ռաց­նել, տես­նենք, թե վերջն ինչ կլի­նի:

Ա­հա, այս ամ­բող­ջա­կան ի­րա­վի­ճա­կի ա­մեն մի դե­տա­լը ծանր ու թե­թեւ ա­նե­լով էլ Նի­կո­լը պետք է ո­րո­շի: Նախ, գնա՞ Սո­չի, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, որ հա­կա­ռակ քայ­լը կնշա­նա­կի Մոսկ­վա­յի հա­մար վե­րած­վել «Զե­լենս­կի-2»-ի՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ գնա­լու դեպ­քում մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ նոր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կլի­նեն՝ մատ­նանշ­մամբ, որ աշ­խա­տե­լու են ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ուղ­ղու­թյամբ կամ, մի­գու­ցե, մի­ան­գա­մից նման պայ­մա­նա­գիր դրվի սե­ղա­նին: Իսկ այդ դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­նե՞րն ինչ կա­սեն…

Բարդ վի­ճակ է, ո­րի տա­կից դուրս գա­լու Նի­կո­լի շան­սե­րը մեծ չեն: Առավել եւս, որ Զատուլինի հետ կապված տգեղ պատմությունը Մոսկվայում հակված են համարել որպես «պատերազմի հայտարարություն»: Եվ երբ այսքանից հետո Նիկոլը, այնուամենայնիվ, հայտարարեց, որ գնում է Սոչի, դա նշանակում ` չգնալ պարզապես չի կարող…

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ