- 27/10/2022
Գերմանիայի և Ֆրանսիայի երկարաժամկետ դաշինքը փլուզման վտանգի տակ է. BBC
Գերմանիայի և Ֆրանսիայի միջև երկարամյա դաշինքը փլուզման վտանգի տակ է: Այդ մասին գրում է BBC-ն։
«Փարիզը և Բեռլինը տարբերվում են էներգետիկայի, պաշտպանության, հարկաբյուջետային քաղաքականության և ԵՄ հետագա ընդլայնման վերաբերյալ իրենց գնահատականներով և մոտեցումներով։
Այսպիսով, երեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցությունների սեղանի շուրջ փորձեցին հաղթահարել երկու երկրների միջև վերջին ամիսներին կուտակված տարաձայնությունները։ Չնայած «գագաթնաժողով» ամպագոռգոռ անվանմանը, երկու առաջնորդների հանդիպումը Փարիզում բավականին կարճ է ընթացել և տեղի է ունեցել մի քանի խորհրդականների հետ գործնական լանչի ձևաչափով։