• 28/10/2022

25 օրից Նահանգներում դիզելային վառելիք չի մնա. Fox News

25 օրից Նահանգներում դիզելային վառելիք չի մնա. Fox News

Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում կզրկի ԱՄՆ-ին դիզվառելիքից։

«Ըստ Էներգետիկայի տեղեկատվության վարչության տվյալների՝ 25 օրից Նահանգներում դիզելային վառելիք չի մնա։ Ի՞նչ է լինելու։ Ամեն ինչ կկանգնի»,- ասաց լրագրողը՝ նշելով, որ բեռնատարները, գյուղտեխնիկան չեն կարողանա աշխատել։

Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցների հետեւանքների վրա։

«Նավթամթերքի ներկրման արգելքը պետք է «պատժեր Պուտինին»։ Ի՞նչ եղավ վերջում։ Ռուսական ռուբլին ուժեղացել է ավելին, քան մեկ տարի առաջ էր: Եվրոպական տնտեսությունը, մինչդեռ, փլուզվում է»,- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքների մասին ասել է հեռուստահաղորդավարը։

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ ռազմավարական պահուստից Չինաստանին նավթի վաճառքը նույնպես, ենթադրաբար, պետք է վնասեր Կրեմլին, սակայն դա տեղի չի ունեցել։ Կարլսոնը նշել է, որ այս բոլոր միջոցները միայն աղքատացրել են Միացյալ Նահանգները։

Հարցին, թե ինչպես կարելի է արդարացնել իշխանությունների կողմից նման անհիմն գործողությունները, հաղորդավարը մեջբերում է Մերիլենդի կոնգրեսական Ջեյմի Ռասկինի հայտարարությունը, ով ասել է, որ Ռուսաստանը ուղղափառ քրիստոնյա երկիր է՝ ավանդական արժեքներով, ուստի այն պետք է ոչնչացվի։ Ընդ որում, Կարլսոնի խոսքով, կոնգրեսականն այն անվանել է ոչ թե սովորական պատերազմ, այլ` «ջիհադ»։

Չմոռանանք նաեւ, որ արդեն նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ՕՊԵՔ-ի եւ ՌԴ-ի պայմանավորվածությունը` նավթի համաշխարհային արդյունահանումը օրեկան 2 միլիոն բարելով կրճատման մասին: Դա ենթադրում է համաշխարհային գների նոր թռիչք, որի տակից դժվար է ասել, թե ինչպես է Բայդենը դուրս գալու:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…