- 30/10/2022
Կիևը պատրաստվում է Խերսոնի վրա լայնածավալ հարձակման. Ստրեմուսով
Ուկրաինական զորքերը մոտ ժամանակներս կարող են լայնածավալ հարձակման փորձ կատարել Խերսոնի շրջանի վրա, հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Մոտ ապագայում ուկրոնացիները կարող են լայնածավալ հարձակման փորձ կատարել։ Նրանք զորք են հավաքում, այդ թվում՝ բազմաթիվ վարձկաններ։ Բայց մեր բանակը նույնպես ուժեր է հավաքում»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։
Միաժամանակ, ըստ նրա, այս պահին առաջնագծում իրավիճակը վերահսկելի է, կառուցվել է էշելոնային պաշտպանության մի քանի գիծ։
Վերջին շրջանում պարբերաբար հաղորդվում է Խերսոնի շրջանի պաշտպանական գծի վրա ուկրաինական զորքերի՝ փոքր խմբերով գրոհելու փորձերի մասին։ Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ ավարտվեցին անհաջողությամբ։ Տվյալներ կան 40,000-ից մինչև 60,000 ուկրաինացի զինյալների մասին, որոնք կենտրոնացել են Խերսոնի վրա հարձակվելու համար: Սակայն պաշտոնապես ուկրաինական դա չի հաստատել։