- 05/11/2022
Ուկրաինայում ռուսական ռազմավարությունը էապես փոխվել է
Ուկրաինական աղբյուրները, պկայակոչելով զինվորականներին, տեղեկացնում են, թե ռուսական ռազմավարությունը վերջին ժամանակներս էապես փոխվել է:
«Ռուսների ռազմավարությունը մասամբ փոխվել է: Եթե մինչ այս ռուսական ուժերն ուկրաինական մորձական թիկունքային օբյեկտները գրոհում էին հրթիռային տեխնիկայով եւ ավիացիայով, որը մեծ ծախսեր էր պահանջում, այժմ նրանք հիմնականում գործում են կամիկաձե անօդաչու սարքերով (Գերան): Այդ թվում` կամիկաձեները զանգվածաբար օգտագործում են զինամթերքի պահեստները հայտնաբերելու համար։ Արդյունքում, ճակատային գծին մոտակա պահեստներում` մինչեւ 100-200 կմ հեռավորության վրա հարվածները հասցվում են քիչ բացառությամբ` կամիկաձեների միջոցով։ Նրանք հայտնաբերում են թիրախն ու անմիջապես էլ` հարվածում: Արդյունքում, ուկրաինական ուժերին արձագանքելու ժամանակ պարզապես չի մնում: Ու հաշվի առնելով, որ միաժամանակ գործի է դրվում անօդաչուների մեծ քանակություններ, կարելի է հասկանալ, որ առաջնագծի ողջ երկայքով մեկ թիկունքն այդ խորությամբ դարձել է միանգամայն անապահով: Այս ռազմավարությունը էապես բարդացրել է առաջագծի ուժերին ռազմատեխնիկական մատակարարումներով ապահովելու հարցը, որն արդեն անդրադառնում է նաեւ ռազմական իրավիճակի վրա»,- գրել է աղբյուրը: