- 06/11/2022
Կիևի ռեժիմը պատրաստվում է էվակուացնել ամբողջ մայրաքաղաքը. New York Times
Կիևում սկսվել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «ամբողջական տարհանման» նախապատրաստական աշխատանքները, ասվում է New York Times-ի հոդվածում։
Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն ասում են, որ սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը:
Փորձելով կանխել էլեկտրաէներգիայի ամբողջական անջատումը, Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումներ մտցնել յոթ շրջաններում, նշում է հրատարակությունը:
«Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էլեկտրամատակարարման համակարգը», – NYT-ին ասել է Կիևի քաղաքային վարչակազմի քաղաքային անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը:
Ըստ թերթի, Կիևի պաշտոնյաները կտեղեկացվեն համակարգի գործարկումից 12 ժամ առաջ, եթե բանը հասնի դրան: Տկաչուկն ասել է, որ` «Մենք կսկսենք տեղյակ պահել մարդկանց և խնդրել հեռանալ»։
Ավելի վաղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևը վտանգված է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։ Նա նաև հայտնել է, որ Կիևում 450.000 բնակարան մնում է առանց էլեկտրականության, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին, իրավիճակը շարունակում է ծանր մնալ ուկրաինական էներգահամակարգի գերծանրաբեռնվածության պատճառով։