- 06/11/2022
«Ուկրաինան նախավարժանքն է, առջևում մեծ պատերազմ է». ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավարը
ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդն ասել է, որ ուկրաինական հակամարտությունը «ուղղակի նախավարժանքն է», և արեւմտյան պետությունները պետք է պատրաստվեն Չինաստանի մասնակցությամբ գլոբալ հակամարտությանը։
«Ուկրաինական այս ճգնաժամը, որում մենք ներկայումս գտնվում ենք, պարզապես նախավարժանքն է», – ասաց ծովակալը՝ ելույթ ունենալով «Նավային սուզանավերի լիգա 2022» ամենամյա սիմպոզիումում: «Մեզ մեծ հակամարտություն է սպասվում: Եվ շատ ժամանակ չի անցնի, երբ մենք կբախվենք մարտահրավերների, որոնց չենք բախվել շատ երկար ժամանակ:
Պետք է արագ փոխենք պաշտպանության մոտեցումը, փոխվենք ամենահիմնարար ձևով։ Ահա թե ինչ կասեմ ձեզ. ներկա իրավիճակը շատ պարզ ցույց է տալիս, թե ինչպիսին է միջուկային կիրարկմանը հարկադրումը, և ինչպես եք դրան արձագանքում, կամ` ոչ»:
«Չինաստանի մեր զսպման իմ գնահատականն այն է, որ (մեր) նավը կամաց-կամաց խորտակվում է: Այո, դանդաղ, բայց խորտակվելով », – ծովակալը դիմեց սովորական ծովային փոխաբերությանը:
«Նրանք (Չինաստանը) նոր զարգացումներին արձագանքում են շատ ավելի արագ, քան մենք: Եվ քանի դեռ այս միտումը շարունակվում է, կարևոր չէ, թե որքան լավն է մեր օպերատիվ ծրագիրը, որքան լավն են մեր հրամանատարները, որքան լավ են մեր ձիերը, մենք պարզապես երբեք նրանց մարտավարությանը չենք բավականացնի: Եվ սա խնդիր է, որին մենք կբախվենք շատ, շատ շուտով»,- եզրափակեց նա։
Ռիչարդը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերադառնա այն ռազմական մոտեցումներին, որոնք կիրառվել են հետպատերազմյան տարիներին՝ սառը պատերազմի ժամանակաշրջանում։
«Այն ժամանակ մենք շատ արագ էինք շարժվում, և մենք կորցրեցինք այդ ունակությունը: Հիմա ի՞նչ խնդիր կա։ Ֆոնդերի մե՞ջ: Մարդկանց մե՞ջ: Իշխանության պակասությո՞ւն։ Երբ մենք չէինք վախենում այս ամենից, մենք առաջինն էինք: Պետք է վերադառնալ այդ տարիների մոտեցումներին։ Հակառակ դեպքում Չինաստանը պարզապես կշրջանցի մեզ, իսկ Ռուսաստանին ուղղակի պետք է խանգարել առաջիկա տարիներին հասնել իր ուզածին»,- եզրափակել է ծովակալը։