- 06/11/2022
Թրամփը կասկածում է, որ ԱՄՆ-ն կարող է գոյատևել ևս երկու տարի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կասկածում է, որ Միացյալ Նահանգները կարող է գոյատևել ևս երկու տարի: Նրա կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը այնքան վնաս է հասցրել երկրին, որքան չէին կարողացել ամենավատ հինգ նախագահները միասին վերցրած։
«Ես չգիտեմ, թե այս երկիրը կարո՞ղ է ևս երկու տարի գոյատևել: Դուք պետք է քվեարկեք այս անձի օգտին: Սա լավ մարդ է»,- ասել է Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ելույթի ժամանակ՝ ի պաշտպանություն Սենատում առաջադրված Մեհմեդ Օզի։