- 06/11/2022
Բելառուսի հետ սահմանին բնակվող ուկրաինացիներին հորդորել են հեռանալ
Բելառուսին սահմանակից շրջանների բնակիչներին հորդորում են լքել իրենց տները: {ոսքը Ռիվնե շրջանի հյուսիս-արևմուտքի և Վոլինի շրջանի հյուսիս-արևելքի մասին է։
Կոչը հնչեցրել է նախկին զինվոր, իսկ այժմ՝ բլոգեր Վալերի Մարկուսը։ 2014 և 2015 թվականներին Ուկրաինայի Զինված ուժերի 25-րդ բրիգադում ծառայելուց հետո նրան զորացրել են իբր առողջական նկատառումներով, որից հետո նա ստացել է պրոիշխանական բլոգերի համարում։
Այժմ նա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կոչ է անում «գնալ մի տեղ հանգստանալու»:
«Նրանց, ովքեր ապրում են Ռիվնե շրջանի հյուսիս-արևմտյան մասում և հյուսիս-արևելյան Վոլինի շրջանում, խորհուրդ եմ տալիս հաջորդ ամիս գնալ ինչ-որ տեղ հանգստանալու: Եթե ամեն ինչ լավ է ընթանա, հանգիստ վերադարձեք»:
Ուկրաինայում ավելի ու ավելի է քարոզվում Բելառուսից ռուսական զորքերի հնարավոր ներխուժման թեման։