- 08/11/2022
Բայդենը հաստատել է, որ իր ներկայացուցիչն իրոք բանակցում է Կրեմլի հետ
Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները, իրոք, վերջին ամիսներին բարձր մակարդակով բանակցություններ են վարել Ռուսաստանի հետ, սակայն քննարկումների առանցքային հարցը եղել է երկրների հարաբերությունները։
«Մենք իրավունք ենք վերապահում ուղղակիորեն խոսելու ամենաբարձր մակարդակով Միացյալ Նահանգներին հուզող հարցերի շուրջ: Դա տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Մեր խոսակցությունները կենտրոնացած էին միայն ռիսկերի նվազեցման և ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների վրա»,- վստահեցրել է ԱՄՆ ղեկավարը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հրապարակել էր հրապարակում, որտեղ նշվում էր, որ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին բանակցություններ է վարել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Բանակցությունների նպատակը, իբր, եղել է կանխել Ուկրաինայում հակամարտության սրումը, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը։