• 11/11/2022

Վաշինգտոնը կկատարի՞ իր խոստումը, թե՞ Մոսկվային «գցում» են

Վաշինգտոնը կկատարի՞ իր խոստումը, թե՞ Մոսկվային «գցում» են

Երեկ ուշ ժամերի տարօրինակ իրավիճակ սկսեց նկատվել Խերսոնի շուրջ:

Ակնհայտորեն, ռուսական ուժերը դուրս եկան ըստ պայմանավորվածության: Դա ենթադրում էր հանգիստ նահանջ, իսկ ուկրաինական բանակը նույն տեմպերով, առանց միջադեպերի պետք է մտներ Խերսոն: Ավելին, ըստ արժանահավատ աղբյուրների, անգամ այնպիսի դետալներ էին քննարկվել, ինչպիսիք են, օրինակ, հետ մնացած ռուս զինվորների կան առաջ ընկած ուկրաինական զրնվորների գերման դեպքւոմ արագ փոխանակումը:

Բայց ահա երեկ ուշ ժամերի ռուսական մի շարք աղբյուրներ տեղեկացրեցին, որ ուկրաինական ուժերը մի շարք հատվածներում գրոհել են հետ քաշվող ռուսական ուժերին, անգամ հարվածներ են հասցրել Դնեպրի անցումներին եւ ձախափնյա հատվածին:

«Իրավիճակը բարդ է: Հակառակորդը գրոհում է անցումները և ձախ ափը։ Մեր հրետանին էլ է աշխատում, բայց թշնամին կանգ չի առնում»,- գրեց ռուսական աղբյուրներից մեկը։

Ավելին, անգամ նման տեղեկատվություն եղավ. «Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրներին, հայտնում են, որ Խերսոնն արդեն շրջափակված է։ Ժամը 20:00-ի դրությամբ քաղաքում մնացին Ազգային գվարդիայի առնվազն 5 հազար մարտիկ և մոտոհրաձգայիններ։ Թե ինչ է կատարվում այժմ քաղաքում, ստույգ տվյալներ չկան»։

Ինչ է սա նշանակում, ամերիկյան միջնորդությամբ պայմանավորվածությունները դեռ հազիվ սկսված, արդեն ավարտվո՞ւմ են: Այս կապակցությամբ ուկրաինական արժանահավատ աղբյուրը տեղեկացրեց.

«Դե ինչ եղավ, ինչի մասին էինք խոսում։
Պայմանագիրը վերահսկողությունից դուրս եկավ:
Մեր տվյալներով՝ ամեն ինչ պետք է այսպիսի տեսք ունենար. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սահուն հեռանում են, Ուկրաինայի զինված ուժերը կամաց-կամաց մտնում են` երեք օրում:

Բայց հետո «երրորդ» կողմը սկսեց կրակել բոլորի վրա, հատկապես` սահուն հեռացող ՌԴ Զինված ուժերի, որոնք համոզված էին, որ ամեն ինչ համաձայնեցված է։
Սահուն հետքաշումը վերածվեց կոշտ, արագ նահանջի:

Պատճառը. նրանք, ովքեր բանակցել են, չեն վերահսկում այս դեպքում բանակը՝ Ուկրաինայի զինված ուժերը։ Արևմտյան հրահանգիչները նրանց հրաման են տվել` հարվածել ամենուր` պատճառաբանելով արբանյակներից ստացված բոլոր տվյալները։ Քանի որ Արևմուտքի խնդիրը Ռուսաստանի (Մայդան) փլուզումն է, և Խերսոնի այս դեպքը լավագույն ժամանակն է։
Գնացին վա-բանկ և բարձրացրին խաղադրույքները, և այնտեղ ոչ ոքի չի հետաքրքրում, որ ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը հերթական անգամ «գցեց»»:

Այսպիսով, հիմա ամբողջ հարցը սա է. ամերիկացիները կկատարե՞ն իրենց խոստումը, թե՞ իրոք Մոսկվանին «գցում» են, որի դեպքում պետք է սպասել պատասխանի: Թերեւս, օրվա ընթացքում ամեն բան պարզ կդառնա: