- 11/11/2022
ԱՄՆ-ը չի ցանկանում Ուկրաինային տեսնել ՆԱՏՕ-ում. Politico
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ առնվազն կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու տարբերակներ չի տեսնում:
Միաժամանակ Բրյուսելում դաշինքի հոկտեմբերին կայացած փակ հանդիպմանը մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Հունաստանը, հայտարարել են, որ պաշտպանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը, գրում է Politico-ն։ Սակայն առանցքային այս դեպքում լինելու է ԱՄՆ-ի դիրքորոշումը։