• 11/11/2022

Ալիեւի որոշելիքն է` գնա ռուսների հետ կռվի՞, թե` «խաղաղության պայմանագրի»

Ալիեւի որոշելիքն է` գնա ռուսների հետ կռվի՞, թե` «խաղաղության պայմանագրի»

Նա­խօրե­ին լրա­ցավ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի 2 տա­րին: Թե­րեւս նա­եւ ա­ռի­թից օգտ­վե­լով, սա­կայն ակն­հայ­տո­րեն հիմ­նա­կա­նում հայ-ադրբե­ջա­նա­կան օ­րա­կար­գի շուրջ ծա­վալ­վող ի­րա­վի­ճա­կի, այդ թվում՝ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով Վա­շինգ­տո­նում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման հետ կապ­ված ո­րո­շա­կի մեկ­նա­բա­նու­թյու­ններ հնչե­ցին ՌԴ ԱԳՆ-ից՝ ի դեմս խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վա­յի:

ԻՆՉ­ՊԵՍ Է ՊԱՏ­ԿԵ­ՐԱՑ­ՆՈՒՄ ՌԴ ԱԳՆ-Ն ՀԱՅ-ԱԴՐԲԵ­ՋԱ­ՆԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱ­ՑԸ

Այս­պես, նկա­տե­լի է, որ այս փու­լում ո­րո­շա­կի ու­ժեր ինչ­պես Ադր­բե­ջա­նից, այն­պես էլ, որ դժվար չէ հաս­կա­նալ, նա­եւ Հա­յաս­տա­նից վերսկ­սել են Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րի դուրս­բեր­ման քա­րո­զը: Թե ին­չու, դժվար չէ կռա­հել. քա­նիցս նշե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ հենց այդ գոր­ծոնն է, ո­րը փա­կում է վա­շինգ­տո­նյան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի խա­ղը հայ-ադրբե­ջա­նա­կան հար­թա­կում: Այ­սինքն, ինչ­քան էլ որ Բլին­քե­նը հան­դի­պում­ներ կազ­մա­կեր­պի, ան­գամ, ե­թե ծայ­րա­հեղ դեպ­քում հաս­նի ա­մե­րի­կյան մո­դե­լով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մա­նը, դա տա­րա­ծաշր­ջանն ի­րե­նով ա­նե­լու գերխն­դի­րը չի լու­ծում: Քա­նի դեռ ար­ցա­խա­հա­յու­թյու­նը պնդում է, թե ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյու­նը կա, որ Ադր­բե­ջա­նը փոր­ձում է այն բռնի ու­ժով լու­ծել՝ դուրս քշե­լով ի­րենց բնօր­րա­նից, ա­պա դա առ­ա­վել քան ծան­րակ­շիռ հիմք է ՌԴ-ի հա­մար, որ զոր­քե­րը Ար­ցա­խից չհա­նի: Ի վեր­ջո, բռնի ու­ժով եւ դրա սպառ­նա­լի­քով մարդ­կանց ի­րենց պատ­մա­կան տա­րածք­նե­րից դուրս մղե­լը բո­լոր մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րով հա­մար­վում է մարդ­կու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն, եւ դա ռուս­նե­րը կօգ­տա­գոր­ծեն:

Այս­պի­սով, հենց այդ գերխն­դիրն է, որն ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է լու­ծեն, եւ պա­տա­հա­կան չէ, որ դրան ուղ­ղում են նա­եւ ի­րենց հա­յաս­տա­նյան կա­մա­կա­տար­նե­րին: Իսկ ա­հա ՌԴ ԱԳՆ-ն, ար­ձա­գան­քե­լով այս նոր ի­րո­ղու­թյու­նն­երին, հի­շեց­րեց այս պարզ փաս­տը. «Դա (ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նե­ու­թյու­նը- Հեղ.) գնա­հա­տում են մեր ադր­բե­ջան­ցի եւ հայ գոր­ծըն­կեր­նե­րը»: Այ­սինքն, Սո­չի­ի վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ. «Երեք երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը նշել են ռու­սա­կան զո­րախմ­բի ա­ռանց­քա­յին ներդ­րու­մը տե­ղա­կայ­ման գո­տում անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում եւ ընդգ­ծել տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կը կա­յու­նաց­նե­լու ջան­քե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, որն ար­ձա­նագր­վել է հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյան մեջ: Ինչ վե­րա­բե­րում է կեղ­տին, ո­րը դրա շուր­ջը հայտն­վում է, ա­պա ցան­կա­ցած դրա­կան, կա­ռու­ցո­ղա­կան ու ստեղ­ծա­գործ նա­խա­ձեռ­նու­թյուն միշտ բա­ցա­սա­կան ա­լիք է ա­ռա­ջաց­նում: Դա, ցա­վոք, մեր աշ­խար­հի օ­րենքն է»:

Սա հեր­թա­կան մի­ան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկն է, որ ռու­սա­կան ու­ժե­րը ոչ մի տեղ էլ չեն պատ­րաստ­վում հե­ռա­նալ, եւ ե­թե այդ մա­սին նա­եւ Ա­լի­եւն է ակ­նար­կում, ա­պա դրա­նով իր իսկ ստո­րագ­րած փաս­տաթղ­թին է հա­կա­սում, եւ պետք է դա գրան­ցել , Զա­խա­րո­վա­յի հի­շա­տա­կած «կեղ­տի» կա­տե­գո­րի­ա­յում:

Իսկ առ­հա­սա­րակ, ըստ ՌԴ ԱԳՆ խոս­նա­կի, նախ՝ «Ստեղծ­վել եւ գոր­ծարկ­վել է երկ­կողմ հանձ­նա­ժո­ղով, ո­րի աշ­խա­տան­քի նպա­տակն է հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի սահ­մա­նա­զա­տու­մը Ռու­սաս­տա­նի խորհր­դատ­վա­կան ա­ջակ­ցու­թյամբ», այն է՝ ռու­սա­կան քար­տեզ­նե­րով: Նա­եւ, որ ան­կախ նրա­նից, թե Ա­լի­եւն ու Նի­կո­լը կամ նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը որ­տեղ եւ ինչ այլ բա­նակ­ցու­թյու­ններ են վա­րում, ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» սխե­ման մնում է օ­րա­կար­գում՝ «Ռու­սաս­տա­նը սերտ հա­մա­կար­գում է ի­րա­կա­նաց­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հետ՝ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաստ­ման հար­ցում»: Վեր­ջա­պես, ըստ Զա­խա­րո­վա­յի. «Ես եր­բեք չեմ տե­սել հի­շա­տա­կում­ներ, որ կող­մե­րը հրա­ժար­վել են ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից»: Այ­սինքն, Ա­լի­եւն ու Նի­կոլն ինչ կողմ­նա­կի խաղ­ի մեջ էլ որ մտնեն, մեկ է, վեր­ջում գա­լու են Պու­տի­նի մոտ՝ «վե­րա­հաս­տա­տե­լով ի­րենց հա­վա­տար­մու­թյու­նը բո­լոր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին»:

Վեր­ջա­պես, Նի­կո­լի ե­րեկ­վա միտ­քը, ո­րը, ի դեպ, քա­նիցս մենք էլ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, գա­լիս է ա­սե­լու, որ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյուն ու­նենք: «Խա­ղա­ղա­պահ­նե­րը ԼՂ-ում տե­ղա­կայ­ված են ան­ժամ­կետ, քա­նի դեռ հաս­ցե­ագր­ված չեն ԼՂ հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը եւ փա­րատ­ված չեն ԼՂ հա­յու­թյան անվ­տան­գա­յին բո­լոր մտա­հո­գու­թյուն­նե­րը»,- ա­սաց նա: Լավ, ե­թե «անժամ­կետ», բա այդ դեպ­քում ին­չո՞ւ էր Սո­չի­ում ա­ռաջ քա­շում 5, 10 կամ՝ 20 տա­րով խա­ղա­ղա­պահ­նե­րի հա­մար ժամ­կետ սա­հմանե­լու հար­ցը: Չնա­յած, դա կա­րե­լի է հաս­կա­նալ, ե­թե հի­մա հաս­կա­ցել է, որ «անժամ­կե­տը» ար­դեն իսկ ֆիքս­ված է, դա ար­դեն լուրջ ա­ռա­ջըն­թաց է: Մնում է, որ Ա­լի­եւն էլ մին­չեւ վերջ հաս­կա­նա, եւ այդ դեպ­քում ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» կա­րող է հաշ­ված օ­րե­րի ըն­թաց­քում կնքվել: Ա­լի­ե­ւը նա­եւ կա­րող է հար­ձակ­վել: Բայց այս դեպ­քում պետք է հար­վա­ծի նա­եւ ռուս­նե­րին: Բայց այդ դեպ­քում…

ՌԴ-ԻՐԱՆ

Այս­պի­սով, ՌԴ ԱԳՆ-ն այս ա­մե­նով պնդում է, որ ին­քը մնում է գոր­ծըն­թա­ցի կի­զա­կե­տում եւ չի պատ­րաստ­վում ինչ­պես Ար­ցա­խը, այն­պես էլ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան օ­րա­կար­գը զի­ջել ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Ա­վե­լին, որ Բլին­քե­նի կող­մից ա­ռաջ տար­վող գոր­ծըն­թա­ցին, ո­րի շրջա­նակ­նե­րում է նա­եւ Վա­շինգ­տո­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, պետք է նա­յել այս տե­սան­կյու­նից. «Ընդհա­նուր առ­մամբ, ԱՄՆ-ի «բա­րի մտադ­րու­թյուն­նե­րը» հար­ցեր են ա­ռա­ջաց­նում, քա­նի որ նրանք բո­լո­րին շատ բան են խոս­տա­նում, քիչ են ա­նում, եւ եր­բեմն, ցա­վոք, խոս­տում­նե­րի տակ բո­լո­րո­վին այլ օ­րա­կարգ է թաքն­ված»:

Մեր դեպ­քում, թե որն է այդ օ­րա­կար­գը, օ­րերս են­թադ­րու­թյուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հի­մնա­կան թի­րախն այս պա­հին Ի­րանն է: Եվ ա­հա, Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը հաս­տա­տեց մեր այդ կար­ծի­քը՝ հայ­տա­րա­րե­լով՝ Բաք­վում չեն թաքց­նում, որ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի գերխն­դիր­նե­րից մեկն Ի­րա­նի մաս­նա­տումն է: Ի­հար­կե, կա նա­եւ տե­սա­կետ, որ Ի­րա­նի մաս­նատ­ման հար­ցը գլխա­վո­րա­պես ա­ռաջ է տա­նում ԱՄՆ-ն եւ ոչ թե Թուր­քի­ան: Հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րա­նի մաս­նատ­ման հե­տե­ւան­քը կա­րող է դառ­նալ Քուր­դիս­տա­նի ստեղ­ծու­մը, ո­րը հա­զիվ թե ո­րե­ւէ տար­բե­րա­կով տե­ղա­վոր­վի Թուր­քի­ա­յի շա­հե­րի մեջ: Սա­կայն մեկ բան հաս­տատ է՝ որ ան­կախ Թուր­քի­ա­յից, հենց ԱՄՆ-ն է, որ ա­ռաջ է տա­նում Ի­րա­նի ոչն­չաց­ման ծրա­գի­րը, ո­րի մա­սին, ի դեպ, բա­ցա­հայտ խո­սում է նա­եւ ՌԴ-ն:

Այս­պես, նա­խօ­րե­ին Ի­րան կա­տա­րած այ­ցի շրջա­նակ­նե­րում ՌԴ Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար Նի­կո­լայ Պատ­րու­շե­ւը ուղ­ղա­կի­ո­րեն ա­րեւմ­տյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին մե­ղադ­րեց Ի­րա­նում ան­կար­գու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու մեջ. «Արեւմ­տյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ա­ռանց­քա­յին դեր են ու­նե­ցել Ի­րա­նում զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման եւ երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան հե­տա­գա տա­րած­ման գոր­ծում: Մենք դա ըն­կա­լում ենք որ­պես ան­թա­քույց մի­ջամ­տու­թյուն ինք­նիշ­խան պե­տու­թյան ներ­քին գոր­ծե­րին»: Ու ե­թե սա կա­պում ենք «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­վա­ծի մի­ջո­ցով հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյու­ննե­րը վե­րահս­կելու, ռու­սա­կան զոր­քե­րին դուրս մղե­լու սցե­նա­րի հետ, ա­պա սա ա­վե­լորդ հաս­տա­տումն է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան թի­րա­խը հենց Ի­րանն է: Ու ե­թե հա­ջող­վի, հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նը, որ­պես «ման­րադ­րամ», պար­զա­պես դուրս կգրվի, իսկ Ադր­բե­ջանն այդ դե­պքում կդառ­նա մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րի­կյան հիմ­նա­կան է­մի­սար, ո­րին կտան նա­եւ դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա կա­պող օ­ղա­կի ֆունկ­ցի­ա:

Կստաց­վի՞, ա­հա ողջ հար­ցը: Ռուս­նե­րին տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղել այդ­պես էլ դեռ չի հա­ջող­վում: Գու­մա­րած, ինչ­պես ցույց տվեց նա­եւ Պատ­րու­շե­ւի  այ­ցը, Ի­րա­նում եւս հստակ պատ­կե­րաց­նում են, թե ի­րա­կա­նում ինչ խա­ղի հետ գործ ու­նեն: Նա­եւ, որ դի­մա­կա­յե­լու հիմ­նա­կան մի­ջո­ցը ռուս­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րի էլ ա­վե­լի զար­գա­ցումն է: Ա­մեն դեպ­քում, այդ մա­սին է վկա­յում Պատ­րու­շե­ւի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում նա­խա­գահ Ռա­յի­սի­ի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լու­սա­վոր ա­պա­գա ու­նեն, եւ եր­կու երկր­նե­րի մի­ջեւ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ԱՄՆ-ի «ապա­կա­յու­նաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյանն ա­մե­նավճ­ռա­կան պա­տաս­խանն է»:

ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾՈ­ՆԸ

Բա­քուն, հաս­կա­նա­լի է, հա­զիվ թե կա­րո­ղա­նա աչ­քա­թող ա­նել ռուս-իրա­նա­կան՝ ար­դեն ռազ­մա­կան դա­շին­քի տեսք ստա­ցող այս հա­մա­գոր­ծակ­ցու­թյան փաս­տը, ե­թե ան­գամ Իս­րա­յե­լից նրան խոս­տա­նան, որ Թուր­քի­ան ան­վե­րա­պահ օգ­նու­թյուն կցու­ցա­բե­րի: Այ­սինքն, այն ծայ­րա­հեղ տար­բե­րա­կի դեպ­քում ան­գամ, որ Ան­կա­րան ո­րո­շի ռազ­մա­կան ա­ռու­մով մտնել այս խա­ղի մեջ, ա­պա չորս կող­մից ռուս-իրա­նա­կան ու­ժե­րի մեջ գտնվող Ադր­բե­ջա­նը հա­զիվ թե լի­ա­կա­տար ոչն­չա­ցու­մից փրկվե­լու շանս ու­նե­նա:

Ա­ռա­վել եւս, որ շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի այն տար­բե­րա­կը, որ Թուր­քի­ան նման մասշ­տա­բա­յին հա­կա­մար­տու­թյան չի գնա, թե­րեւս նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ ԱՄՆ-ի վրա ն­ման ծանր զար­գա­ցում­նե­րի դեպ­քում հույս դնե­լը կա­րող է նա­եւ կոր­ծա­նա­րար լի­նել: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով  ուկ­րա­ի­նա­կան ա­մե­նա­թարմ փոր­ձը, որ­տեղ կար­ծես թե Վա­շինգ­տո­նը գնում է կտրուկ շրջա­դար­ձի: Ե­թե այդ­պես է, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում եւս մեծ խա­ղը կա­րող է ա­մեն պա­հի ա­վարտ­ված հա­մար­վել՝ ռու­սա­կան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­ման տես­քով:

Չնա­յած նո­յեմ­բե­րի 23-ին Ե­րե­ւա­նում կա­յա­նա­լու է ՀԱՊԿ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վը, կայ­ցե­լի նա­եւ ՌԴ նա­խա­գա­հը, եւ դրա շրջա­նակ­նե­րում, ըստ ա­մե­նայ­նի, պատ­կե­րը շատ ա­վե­լի հստակ կդառ­նա:

Քերոբ Սարգսյան