- 12/11/2022
Ռուսական զորքերը վերահսկողության տակ առան Օպիտնոյեն (Տեսանյութ, քարտեզ)
Ռուսական զորքերը վերահսկողության տակ առան Դոնեցկի արևմտյան ծայրամասում գտնվող Օպիտնոյե բնակավայրը:
«Սպարտայի», Դոնեցկի 1-ին սլավոնական բրիգադի և 100-րդ բրիգադի մարտիկները 238-րդ բրիգադի հրետանու աջակցությամբ ուկրաինական ուժերին դուրս են մղել Ավդիիվկայի և Դոնեցկի օդանավակայանի միջև ընկած այս բնակավայրից։
«Սպարտա» գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարը` «Վեսելի» ազդականչով և նրա մարտիկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Ժոգայի հրամանատարությամբ, առաջինն են մտել Օպիտնոյե, ասել է ռազմական հրամանատար Սեմյոն Պեգովը։
Օպիտնոյե-Վոդյանոյե հատվածի կարեւորությունը կայանում է նրանում, որ դրանք գրավելով, ռուսական ուժերը դուրս են գալիս Ուգլեդար առաջնքային քաղաքի փիկունք, որի ուղղությամբ հարավից եւս ակտիվ հարձակում է ընթանում: