- 13/11/2022
Ռուսաստանն ու Իրանը անօդաչուների եւ հրթիռների մատակարարման պայմանագիր են կնքել. Ուկրաինայի ԳՌՈՒ
Ռուսաստանն ու Իրանը ամռանը պայմանագիր են կնքել 1750 «Շահեդ» և «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը:
▪️Ռուսաստանի Դաշնություն առաքված անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը կազմում է մոտ 350 միավոր, իսկ երկրորդ խմբաքանակը՝ մոտ 250 միավոր։
▪️Հետախուզության գլխավոր վարչությունը նաև հայտնում է, որ ուկրաինական ռազմական հետախուզությունը հաստատել է իրանական օպերատիվ-մարտավարական հրթիռների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Թեհրանը Մոսկվային կմատակարարի «Ֆաթեհ-110» և «Զոլֆաղար» «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ։