- 14/11/2022
«Ռուսաստանը մերժված պետություն է». Սունակ գնում է Թրասի ճանապարհով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ռուսաստանը անվանել է «մերժված պետություն» և առաջարկել է համաշխարհային տնտեսության վրա նրա ազդեցությունը նվազեցնելու ծրագիր։
Նրա կարծիքով, բոլոր երկրները պետք է շարունակեն նվազեցնել կախվածությունը ռուսական էներգիայից, ավելի շատ պարենամթերք արտադրել և բացահայտել նրանց, ովքեր օգտագործում են իրենց հնարավորությունները զարգացող երկրների համար «վարկային թակարդներ» ստեղծելու համար։
Հիշեցնենք, որ նման հայտարարություններ էր արել Լիզ Թրասը՝ որպես ԱԳՆ ղեկավար։ Այս տարվա փետրվարի 25-ին Թրասն ասել էր, որ Լոնդոնը չի հանգստանա, քանի դեռ չի ոչնչացնել ռուսական տնտեսությունը։ Հայտարարությունը հրապարակվել է նախարարության կայքում։
«Մենք չենք հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական տնտեսությունը չի քանդվել, և Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չվերականգնվել է», – ասել է Թրուսը, ով կառավարության ղեկավարի պաշտոնում չդիմացավ 45 օր:
Եվ ահա, հիմա նույն դաշտն է փորձում մտնել Սունակը: Չնայած, դա սպասելի էր. ի վերջո ինչպես Թրասին, այնպես էլ՝ Սունակին նույն ուժերն են նստեցրել այդ աթոռին: