- 14/11/2022
Պուտինը կազդի G20-ի վրա՝ նույնիսկ չգալով գագաթնաժողովին. Financial Times
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուս-ուկրաինական հակամարտությունը լինելու են Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի քննարկման առանցքում, չնայած այն հանգամանքին, որ Պուտինն ինքը հրաժարվել է մասնակցել դրան։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Վլադիմիր Պուտինը որոշել է բաց թողնել այս շաբաթ Բալիում կայանալիք G20-ի ղեկավարների հանդիպումը: Բայց Ռուսաստանի նախագահը և նրա հակամարտությունն Ուկրաինայի հետ, որը խորապես պառակտել է աշխարհի խոշորագույն տնտեսությունները և առաջացրել անհամար գլոբալ ճգնաժամեր, այնուամենայնիվ, գերիշխելու են գործընթացում»:
FT-ն մանրամասնում է, որ համաշխարհային առաջնորդները ժամանում են Ինդոնեզիա` «տարանջատված [ռուս-ուկրաինական] հակամարտությունից», եւ դա նշանակում է, որ Պուտինը կազդի G20-ի վրա՝ նույնիսկ չգալով գագաթնաժողովին: