- 17/11/2022
ՆԱՏՕ-ն չի ցանկանում ԽՍՀՄ-ում ծնվածին նշանակել Գլխավոր քարտուղար Ռուսաստանի պատճառով. Financial Times
Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամներ չեն ցանկանում ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Խորհրդային Միությունում ծնվածներին՝ Ռուսաստանին չնյարդայնացնելու համար, գրում է Financial Times-ի սյունակագիր Վալենտինա Փոփը։
Լրագրողի խոսքով՝ Լիտվայի ղեկավարությունը նախատեսում է այդ պաշտոնում առաջադրել վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեի թեկնածությունը։ Սակայն ՆԱՏՕ-ի որոշ երկրներ խոչընդոտում են ԽՍՀՄ-ում ծնված անձի նշանակումը, քանի որ, նրանց կարծիքով, դա կարող է սադրիչ քայլ լինել Ռուսաստանի դեմ։
«Լիտվան տասնամյակներ շարունակ կոշտ դիվանագիտական դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Փոփը։
Հեղինակի խոսքով՝ դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են նաեւ Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին եւ Պեդրո Սանչեսը, որը գլխավորում է Իսպանիայի կառավարությունը։
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Արևմուտքը նպատակաուղղված է առճակատմանը և ընդլայնմանը դեպի հետխորհրդային տարածք՝ նոր երկրներ ներառելով Հյուսիսատլանտյան դաշինքում և ապակայունացնելով սահմանները։