- 17/11/2022
Զելենսկին իր խելահեղ ստերով մեզ դրեց Երրորդ համաշխարհայինի շեմին. Ֆրանսիական գործիչ
Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն պահանջել է Ուկրաինայից խլել արևմտյան զենքը՝ Լեհաստանում ընկած հրթիռների հետ կապված նախագահ Վլադիմիր Զելենսկու արձագանքի պատճառով։
«Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը հարձակվել է Լեհաստանի վրա։ Նույնիսկ ամերիկացիներն են պատասխանում, որ հրթիռն Ուկրաինայից է։ <…> Այս չափազանց վտանգավոր սադրանքից հետո նա պետք է հանձնի տրամադրված զենքը և վերադարձնի գումարը։ Զելենսկին իր խելահեղ ստերով մեզ դրեց անդունդի եզրին, Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, և դա չի կարող հետևանքներ չունենալ»- գրել է նա Twitter-ում:
Ֆիլիպոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի «խելագար» առաջնորդի գործողությունները կբացեն արեւմտյան պետությունների աչքերը։