- 17/11/2022
Զելենսկու լավագույն հնարավորությունը կլինի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշել. «The Nation».
«The Nation» ամսագրի հրատարակիչ Կատրինա վան դեն Հյովելը կոչ է անում Վաշինգտոնին` լսել բանականության ձայնը և անցնել դիվանագիտության ուկրաինական հակամարտությունում, քանի որ Կիևն ամեն ինչ անում է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներքաշելու համար:
«Հավանականությունը, որ Ռուսաստանին կկարողանան դուրս մղել Ուկրաինայի ռուսալեզու արևելքի մեծ մասից և առավել եւս՝ Ղրիմից, փոքր է: Մինչդեռ, թեև ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համախմբվել են Ուկրաինայի կողքին, շարունակական աջակցությունն անսահմանափակ չէ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նպաստել են, կարծես, Եվրոպայում ծանր անկմանը:
Արեւմուտքի շահերն ակնհայտորեն տարբերվում են ուկրաինացիների շահերից։ Նկատի ունենալով իր երկրին հասցված սարսափելի վնասը։
Զելենսկու լավագույն հնարավորությունը կլինի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշել որպես ակտիվ մարտիկներ, բայց ոչ մեկը չի ցանկանում գնալ այնտեղ»: