- 18/11/2022
Լեհերն արդեն պարզ ակնարկում են, որ Զելենսկին դիտավորյալ է հարվածել իրենց տարածքին (Քարտեզ)
Մեր հրապարակումներում քանիցս կարծիք ենք հայտնել, որ ուկրաինական հրթիռն ամենեւին էլ շեղման արդյունքում չէ, որ հարվածել է Լեհաստանի տարածքին, այլ, որ այն հատուկ է այդ ուղղությամբ արձակվել:
Եվ ահա լեհական լրատվամիջոցները սկսել են հարցեր առաջ քաշել, որոնց պատասխանները կարող են Զելենսկու համար միանգամայն տհաճ լինել:
Այսպես, լեհական Gazeta Wyborcza-ն հրապարակել է այդ իրավիճակի քարտեզը։ Ըստ այդմ՝ ռուսական հրթիռը թռել է դեպի Դոբրոտվորսկայա` խոցելով այնտեղի ՋԷԿ-ը: Լվովից արձակվել է С-300 ՀՕՊ համակարգը, որի հրթիռը չի խոցել թիրախը և թռել է Լեհաստան։
Եվ ահա լեհերն ուժադրություն են դարձնում միանգամայն պարզ փաստի վրա. դեպի ՋԷԿ հրթիռը թռիչքի ժամանակ խոցելու համար Լվովից ուկրաինական С-300-ի հրթիռը պետք է թռչեր դեպի հյուսիս-արևելք: Իսկ ահա իսկ ուկրաինական հրթիռն արձակվել է դեպի հյուսիս-արևմուտք։
Լրատվամիջոցն այլեւս հարցեր չի տալիս, որոնց պատասխանները անռանց այդ էլ ակնհայտ է: Բայց տողերի արանքում ամենաքիչը կարդացվում է. «Ինչպե՞ս կարող է պատահաբար նման բան պատահել»:
Ի դեպ, եթե հաստատվի, որ ուկրաինական հրթիռը հատուկ է արձակվել Լեհաստանի ուղղությամբ, եւ դրա մեջ Զելենսկին միանգամից փորձել է մեղադրել Ռուսաստանի, ապա դա կնշանակի մեկ բան` Կիեւը փորձել է դիտավորյան հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ, ընդ որում, հարվածելով ՆԱՏՕ-ի անդան երկրի տարածքին: