- 20/11/2022
«Հրապարակ». Մակունցը դեմոնստրատիվ կերպով նստել է Ուկրաինայի դեսպանի կողքին
Նոյեմբերի 17-ին Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարը կազմակերպել էր Նենսի Փելոսիի մեծարման միջոցառում, որին, ի թիվս այլոց, հրավիրված էր նաև Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան:
Ըստ «Հրապարակ»-ի համայնքային աբյուրների, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդկանցից մեկը, միջոցառման սկզբից գնացել և դեմոնստրատիվ կերպով նստել է Ուկրաինայի դեսպանի կողքին, ավելին՝ միջոցառման վերջում սկսել է ֆոտոսեսիա կազմակերպել դեսպան Մարկարովայի հետ: Այս նուրբ պահը չի վրիպել ներկաների ուշադրությունից և կարծիք է ձևավորել, որ Հայաստանի վարչապետի վստահությունը վայելող դեսպանը, ում ՔՊ-ականները համարում են ամենալավ դեսպանը, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ բացեիբաց աջակցում է Ուկրաինային, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանը փորձում էր անկողմնակալ երևալ մինչ այս պահը և պարբերաբար իր հավատարմությունն էր հայտնում Ռուսաստանին` որպես իր գլխավոր դաշնակից:
Ամերիկյան կողմն իհարկե գոհ է մնացել, սակայն ներկաները չեն հասկացել, թե նման պահվածքը արդյո՞ք դեսպանի ոչ պրոֆեսիոնալ գործունեության հերթական դրսևորումն է, թե՞ Հայաստանի ղեկավարի պաշտոնական դիրքորոշման արտահայտությունը, սակայն փաստ է, որ Մակունցի պահվածքը քննարկումների առարկա է դարձել:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: